Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական
Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է PMCG (Policy and Management Consulting Group) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակում է արվել PMCG-ի Linkedin-ի էջում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գրիգորյանը PMCG-ին է միացել պետական կառավարման, դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում ունեցած երկարամյա փորձով։
Արմեն Գրիգորյանը 2018-2026 թվականներին զբաղեցրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ ներգրավված լինելով ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերում, միջգերատեսչական համակարգման, ինչպես նաև բարձր մակարդակի միջազգային բանակցությունների և ռազմավարական երկխոսությունների գործընթացներում։
PMCG-ն նշում է, որ Գրիգորյանի գործունեության առանցքային ուղղություններից մեկը Հարավային Կովկասի համար կարևորագույն հարցերի շուրջ աշխատանքն է եղել՝ ներառյալ երկխոսությունը, բանակցությունները, տարածաշրջանային անվտանգությունը, հակամարտությունների կարգավորումն ու խաղաղության և կայունության խթանումը։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանն արդեն ներգրավված է TRIPP-ի իրագործելիության գնահատման աշխատանքներում։ Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի տարածքով կապակցվածությունը և նպաստել տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին