Երևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացվել նոր հատուկ տեխնիկան՝ ձեռքի փոշելուլները, որոնք նախատեսված են Երևանի մաքրման համար։
«Երևանի փողոցների մաքրման համար արդեն ունենք 20 նոր շարժական փոշեկուլ»,- իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Ավինյանը նշել է. «Կարծում եմ՝ սա լինելու է առաջին խմբաքանակը սարքի, արդյունավետությունը վերջնական ապացուցվելուց հետո կշարունակենք էս տեսակ սարքավորումներ ձեռք բերել։ Բոլոր վարչական շրջաններում կաշխատեն ձեռքի փոշեկուլները»։ Ըստ նրա, սակայն, այդ փոշեկուլներն ամենաշատը կօգտագործվեն մարդաշատ հատվածներում, որտեղ կան սանմաքրման ավելի մեծ խնդիրներ։
«Մեկ սարքի արժեքն է 10 միլիոն 900 հազար դրամ, ինչը նման սարքավորման համար բավական խելամիտ գին է»,- ասել է նա։
Ըստ քաղաքապետի՝ սարքը նախատեսված է բոլոր տեսակի մանր աղբ մաքրելու համար, և օգտագործվելու է այն հատվածներում, որոնք առավել դժվարանցանելի են մյուս տեխնիկաների համար։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը