Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. Լավրով ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը «Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ) Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ) Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործի COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր Սարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար Թող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ Մաթևոսյան

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. ԼավրովՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը«Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ)Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ)Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործիCOP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումըՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատորՍարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարԹող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ ՄաթևոսյանԿոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ինՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու ԳուտերեշՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՈր մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ)Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անումԴրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիՏնտեսվարողներին հոկտեմբերին ևս արտահանման աջակցություն կտրամադրվիԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջՌուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. ԼավրովՉի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)Համարանիշերի ցանկում կներառվի XYZ թվերի համադրությամբ նոր ձևաչափԳոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակՀայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն. Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման մասինԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ (տեսանյութ)Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԵս սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ ԲաղաՄոլդովական փողոցում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԸնտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանըՍիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդունՀրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհըCOP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. Փաշինյան
Հայաստան

«ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի նախնական փուլերին մասնակցել է 4244 աշակերտ 951 դպրոցից

Սեպտեմբերի 11-12-ը Գեղարքունիքի մարզում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքները գրանցած թիմերը։

Եզրափակիչը կանցկացվի Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում։ Մրցումներին նախորդող օրը՝ սեպտեմբերի 11-ին, ավանդույթի համաձայն, մասնակիցների համար կկազմակերպվի ճամբար և հանդիպում խարույկի շուրջ, իսկ սեպտեմբերի 12-ին կկայանա եզրափակիչ հեծանվավազքը։ Այս տարի մրցաշարն անցկացվում է «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի օրերին։

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է երեք փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ։ 2026 թվականի ապրիլ-մայիսին և մայիս-հունիսին Հայաստանի 10 մարզերում ու Երևանում անցկացվել են առաջին երկու փուլերը, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 951 դպրոցի 4244 աշակերտ։ Համեմատության համար՝ 2025 թվականին մրցաշարին մասնակցել էր 940 դպրոցի 4214 աշակերտ։

Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանների սովորողների շրջանում։ Եզրափակչի ուղեգիր են նվաճել մարզային և Երևանի քաղաքային փուլերում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած դպրոցների թիմերը։ Այսպիսով՝ եզրափակիչ փուլում հանդես կգա 22 թիմ՝ ընդհանուր 66 մասնակցով։

7-9-րդ դասարանների տարիքային խմբում յուրաքանչյուր դպրոցի թիմում ընդգրկվում են մեկ տղա և մեկ աղջիկ, իսկ 10-12-րդ դասարանների խմբում՝ երկու տղա և երկու աղջիկ։

Եզրափակիչ փուլում Երևանը կներկայացնեն Գևորգ Չաուշի անվան N 188 հիմնական դպրոցի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի թիմերը։ Արագածոտնի մարզից կմասնակցի Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցը, որը եզրափակչում ներկայացված կլինի երկու տարիքային խմբերում։

Արարատի մարզը կներկայացնեն Մասիսի N 4 հիմնական և Ուրցաձորի միջնակարգ դպրոցները, Արմավիրի մարզը՝ Մայիսյանի միջնակարգ և Խանջյանի Արմեն Բենիամինի Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցները, Գեղարքունիքի մարզը՝ Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական և Լճաշենի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցները։

Լոռու մարզից եզրափակիչ են անցել Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ և Հաղպատի միջնակարգ դպրոցները, Կոտայքի մարզից՝ Ակունքի և Կապուտանի միջնակարգ դպրոցները, Շիրակի մարզից՝ Բայանդուրի և Պեմզաշենի միջնակարգ դպրոցները։

Սյունիքի մարզը կներկայացնեն Կապանի N 5 և Ալվանքի միջնակարգ դպրոցները, Վայոց ձորի մարզը՝ Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան և Աղավնաձորի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցները, իսկ Տավուշի մարզը՝ Բերքաբերի և Սևքարի միջնակարգ դպրոցները։

Մրցաշարի երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։

Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած դպրոցին կտրամադրվի 4 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրածին՝ 2.5 մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածին՝ 1.5 մլն դրամ։ Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ դպրոցներին հատկացվող մրցանակային գումարները պետք է ուղղվեն մարզական ենթակառուցվածքների բարելավմանը կամ մարզական գույքի ձեռքբերմանը։

Հաղթող թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած թիմինը՝ 500 հազար դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած թիմինը՝ 300 հազար դրամ։

Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմի յուրաքանչյուր աշակերտ կստանա 150 հազար դրամ, երկրորդ տեղինը՝ 100 հազար դրամ, իսկ երրորդ տեղինը՝ 75 հազար դրամ։

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է 2021 թվականից։ 2024 թվականից մրցաշարի ձևաչափը փոփոխվել է, և այն անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել աշակերտների շրջանում հեծանվային սպորտի և ակտիվ կենսակերպի տարածումը։