Ռաֆինյան կրկնել է ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի պատմական ցուցանիշը
«Բարսելոնայի» բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան մեկնարկել է մրցաշրջանը ֆանտաստիկ մարզավիճակում։
Լա Լիգայի մրցաշրջանի առաջին 4 խաղերում խփած 6 գոլերի շնորհիվ Ռաֆինյան կրկնել է ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի պատմական ցուցանիշը, որը նման արդյունք էր գրանցել 13 տարի առաջ:
Իսկ ինչ վերաբերում է 21-րդ դարին, ապա Ռաֆինյան այս դարում ընդամենը երկրորդ ֆուտբոլիստն է, որը Լա Լիգայի մրցաշրջանի առաջին չորս խաղերում խփել է վեց գոլ։ Մեսսին առաջինն էր՝ դա անելով երկու անգամ «Բարսելոնայի» կազմում՝ 2012-2013 և 2013-2014 մրցաշրջաններում։
Այս հիանալի արդյունքից հետո Ռաֆինյան հնարավորություն ունի գրելու ակումբային պատմության ևս մեկ փայլուն էջ. նրան մնում է աչքի ընկնել Լա Լիգայի մեկնարկային հինգերորդ խաղում անընդմեջ: Հարկ է նշել, որ «կապտանռնագույնների» կազմում նման բացառիկ հաջողության նախկինում հասել են միայն երկու ֆուտբոլիստ՝ Սեսար Ռոդրիգեսը և Զլատան Իբրահիմովիչը։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում