Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Green Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակին Թրամփը վստահ է, որ ընտրությունում հանրապետականները կհաղթեն Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը Ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված Վիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցի Ռեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտը Դատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները Ալեքսանդր Պետրակովը գլխավորելու է Կրիվբասը Բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Green Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակինԹրամփը վստահ է, որ ընտրությունում հանրապետականները կհաղթենՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինըԱվարտվել է քրեական վարույթի նախաքննությունըՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցվածՎիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցիՌեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտըԴատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումներըԱլեքսանդր Պետրակովը գլխավորելու է ԿրիվբասըԲանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափովՊանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներումՏեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմինCOP17-ի Կապույտ գոտու ՄԱԿ-ի տաղավարում. Կենսաբազմազանությունը և կայուն զարգացումը կրթության մեջԵրևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձՀայաստանում լրագրողների իրավունքների խախտումները հասել են եռամսյակային առավելագույն ցուցանիշի Թանոսի ձեռնոցը կհայտնվի Աբու Դաբիի աճուրդումՀնդկաստանը գոհ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ձեռք բերված առաջընթացից․ ՋայշանքարCOP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը«Քաղաքային կենսաբազմազանության գոտու» հոկտեմբերի 24-ի ծրագիրըԲայրամովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունները40 000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավն ուղևորվում է Նյու Յորք․ ReutersԻլոն Մասկը ավելի քան 445 միլիոն դոլար է նվիրաբերել Հանրապետական ​​կուսակցությանըՎարդենիկ գյուղում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներՕլիմպիակոսը սեփական հարկի տակ հանդիպեց Սպարտայի հետՆեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The TelegraphMARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է 7,6 տոննա կոկաինԴավիթ Խուդաթյանը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք նավթի միջազգային ցուցահանդեսինԵՄ-ն համաձայնության չի գալիս որևէ հարցի շուրջ․ Politico72-ամյա Անդրեյ Մակարևիչը հայտնել է, որ շուտով կծնվի իր դուստրը. Երգիչը հինգերորդ անգամ հայր է դառնալուՄոտ 35 մլն դրամ՝ Լեռնանցք բնակավայրի փողոցների տուֆով սալարկման համարԵրեխաների ձայնը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության համարՀունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների և դեռահասների համար սոցցանցերի արգելքինSpaceX ընկերությունը վերացրել է սահմանափակումները ՈւկրաինայումՓոփոխություններ՝ ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացումՄիացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարԱրման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս ԱրաղչիՀարցեր, որոնք կարևոր են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի համարՃՏՊ Աճառյան փողոցում, կան տուժածներՀեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Արսեն Զախարյանը գոլ խփեց 80-րդ րոպեինՄենք պետք է պաշտպանությունում ավելի ամուր լինենքԳազատար է վնասվել. Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Հայաստան

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը։

Փաստաբանները Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով։  

«Սեպտեմբերի 2-ից նա կալանքի տակ է և, չնայած ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությանը, պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Բժշկի այցելությունն ապահովելու վերաբերյալ միջնորդությունը մինչ օրս մնացել է անպատասխան»,- ասված է Խաչատրյանի փաստաբանների տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը 2019 թվականից մեղադրյալ է մի շարք քրեական վարույթներով, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով։ Նա չի ընդունում մեղադրանքները, իսկ գործերով վերջնական դատական ակտ չկա։

Ըստ փաստաբանական թիմի հայտարարության՝ 7 տարի շարունակվող քրեական գործընթացին զուգահեռ նրա առողջական վիճակը շարունակաբար վատթարացել է, մինչդեռ բուժումը հիմնականում սահմանափակվել է ախտանշանային միջամտություններով։ 

Նշվում է, որ Խաչատրյանի մոտ 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, իսկ պարանոցային ողնաշարում տեղադրված իմպլանտը, պաշտպանական կողմի տվյալներով, տեղաշարժվել է՝ ցանկացած շարժման դեպքում առաջացնելով սուր ցավ։ Նրա մոտ առկա են նաև շաքարային դիաբետ, ուսահոդերի և սրտի խնդիրներ։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատմամբ՝ նրա մոտ սահմանվել է ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան՝ 66 տոկոս, և նա ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ։ Նա այլևս չի կարող ինքնուրույն տեղաշարժվել։ Վիրահատության անհրաժեշտությունը տարբեր տարիներին արձանագրվել է բժշկական փորձաքննություններով և մեկ տասնյակից ավելի տեղական ու միջազգային կոնսիլիումների եզրակացություններով։ 

Խաչատրյանին մի քանի անգամ թույլատրվել է մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով։ Նա յուրաքանչյուր անգամ վերադարձել է սահմանված ժամկետում, չի խոչընդոտել դատավարությանը, և այդ ընթացքում նրա առողջական վիճակի պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվել։ Սակայն անհրաժեշտ վիրահատության համար մեկնելը շարունակաբար արգելափակվել է։ 2025 թվականի ապրիլին դատարանը կրկին թույլատրել է մեկնել Գերմանիա, սակայն որոշումից անմիջապես հետո մեկ այլ քրեական վարույթով կիրառված ելքի արգելքը կանխել է մեկնումը։ Արդյունքում՝ արդեն յոթ տարի անհրաժեշտ վիրահատությունը չստացած և ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունը կորցրած անձը կրկին կալանքի տակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչների խումբն այցելել է քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց Գագիկ Խաչատրյանի հետ, ուսումնասիրվել են նրա բժշկական օգնության, խնամքի և պահման պայմանները։ ՄԻՊ-ի իրավասությունների շրջանակում բարձրացված խնդիրներն արդեն հասցեագրվել են իրավասու մարմիններին, իսկ դրանց մի մասը լուծում է ստանում։

ՄԻՊ-ի միջնորդությունից հետո Գագիկ Խաչատրյանի համար ապահովվել է խնամող անձ, սակայն փաստաբանները պնդում են, որ Խաչատրյանի կյանքի և առողջության համար առկա վտանգները վերացված չեն։