Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում 15-ամյա աշակերտուհին դանակով հարձակվել է այլ աշակերտների վրա Մենք ձգտում ենք ապահովել քաղաքացիների համար առավել հարմարավետ փորձառություն Լոս Անջելեսի երկու խոշորագույն ստուդիաները միավորվում են Նախագահի դերը երկիրը պաշտպանելն է, այլ ոչ թե ակտիվորեն սպառնալը Մոլդովայի Հանրապետության անվտանգությունն այլևս վերացական խնդիր չէ Քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը Ակնկալում եմ, որ Պերեսը կլքի Ռեալը մրցաշրջանի ավարտից հետո 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ժանտախտի դեպքի մասին ԱՄՆ-ի հանրային դպրոցներում գրքերի արգելման 12 հազար դեպք է գրանցվել Գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմը Լիտվայի Սեյմը վերացրել է երկրում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման արգելքը

Թուրքիայում 15-ամյա աշակերտուհին դանակով հարձակվել է այլ աշակերտների վրաՄենք ձգտում ենք ապահովել քաղաքացիների համար առավել հարմարավետ փորձառությունԼոս Անջելեսի երկու խոշորագույն ստուդիաները միավորվում ենՆախագահի դերը երկիրը պաշտպանելն է, այլ ոչ թե ակտիվորեն սպառնալը Մոլդովայի Հանրապետության անվտանգությունն այլևս վերացական խնդիր չէՔննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրըԱկնկալում եմ, որ Պերեսը կլքի Ռեալը մրցաշրջանի ավարտից հետո1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ժանտախտի դեպքի մասինԱՄՆ-ի հանրային դպրոցներում գրքերի արգելման 12 հազար դեպք է գրանցվելԳողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմըԼիտվայի Սեյմը վերացրել է երկրում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման արգելքըԱզատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները ելույթ են ունեցել անվանի արտիստների հետԵկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից․ նախագիծն ընդունվելՏեղի է ունեցել COP17-ին նվիրված հուշադրամի ներկայացման արարողությունըԱրարատ Միրզոյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստ«Մի նոր փոդքաստ». հյուր՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար՝ Արուսյակ ՄանավազյանՀՀ ԱԽ քարտուղարը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրության հարցերՄհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի ծրագրային պորտֆելի քննարկումԹրամփը՝ Ռուսաստանում ժանտախտի հավանական բռնկման մասինՀունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբԱշակերտի հանդեպ ուսուցչուհու կողմից բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթՄասիսում բացահայտվել է ապօրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ)Դոնալդ Թրամփը կարգադրել է ի կատար ածել ԱՄՆ բանակի նախկին ռազմական հոգեբույժի մահապատժի վճիռըՍտորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-երի միջև համագործակցության 2027-ի ծրագիրըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամՀարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿՆիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցերՖիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս ՀալզենինՖրանսիան նոր բալիստիկ հրթիռ է փորձարկելՀունվար-օգոստոսին Հայաստանում գրանցվել է 28,596 հանցագործություն Իրանի խորհրդարանում գրանցվել է Արաղչիի իմպիչմենթի պահանջը. TasnimՀայտնաբերվել է 459 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Բարսելոնայում բնակարանային ճգնաժամի դեմ խոշոր ցույցը վերածվել է անկարգություններիԲնականաբար, շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը. ԱԺ նախագահը՝ նիստերի դահլիճում միջադեպի մասինԱվելի անվտանգ և կոկիկ շքամուտքեր. ՀԷՑ-ը նորացնում է շենքերի էլեկտրական ենթակառուցվածքներըԵթե ընդդիմադիրներն ԱԺ նիստերի դահլիճ էլ չգային` ԱԺ աշխատանքը չէր տուժիՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթովԱնկարան Կիեւին ՀՕՊ համակարգեր է մատակարարումՀայաստանը վավերացվել է որպես հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին հասած երկիրՄակրոնը լիակատար աջակցություն է հայտնել ՈւկրաինայինՄինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտեԹույլ չտալ կանանց մահանալ մի հիվանդությունից, որը հաջողությամբ կարելի է բուժել Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը մեկնարկել է հանդիսավոր գալա-համերգովTRIPP նախագիծը կփոխի տարածաշրջանի տնտեսական միջավայրը. Նիկոլ Փաշինյանի ելույթը հայ-բրիտանական համաժողովում ()Կանադայի Քվեբեկ նահանգում հաղթել է անկախության կողմնակից Քվեբեկյան կուսակցությունըՀարվածներ են հասցվել հութիների զենքի և ծովային ականների պահեստներին1 ոսկե և 2 բրոնզե մեդալ` Անգլերեն առանց սահմանների միջազգային օլիմպիադայումՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը
Հարեվաններ

Ի պատիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի բաժակաճառը. «Ինձ համար մեծ պատիվ և առանձնակի հաճույք է գտնվել Չեխիայի Հանրապետությունում: Նախևառաջ, թո՛ւյլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ մեծարգո՛ պարոն նախագահ, և Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ ջերմ ընդունելության, բարձր հյուրընկալության և անկեղծ բարեկամական վերաբերմունքի համար։

Հայաստանի և Չեխիայի հարաբերություններն ունեն պատմական ամուր հիմք։ Մեր ժողովուրդների միջև կապերը ձևավորվել են դեռևս Հայաստանի անկախությունից շատ առաջ և ժամանակի ընթացքում անցել են տարբեր փուլերով՝ պահպանելով իրենց կարևոր տեղը երկու ժողովուրդների հիշողության մեջ։

Հայ-չեխական կապերի զարգացման գործում նշանակալի դեր է ունեցել մշակութային փոխազդեցությունը. չեխ հասարակության շրջանում հետաքրքրություն է ձևավորվել Հայաստանի պատմության, մշակույթի և գրականության նկատմամբ, իսկ հայ մտավորականներն ու հասարակական գործիչները կապեր են հաստատել Չեխիայի մշակութային և գիտական շրջանակների հետ։

Դեռևս 19-րդ դարում՝ 1843թ․ Կովկասում ճանապարհորդող չեխ բնագետ և Պրահայի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Կոլենատին Թիֆլիսում հանդիպում է հայ ականավոր գրող, լուսավորիչ, մանկավարժ և հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանին։ Երկու մեծ մտավորականների հանդիպումն այսօր մեզ համար խիստ խորհրդանշական է, այն առումով, որ հայ-չեխական շփումները ձևավորվել են դեռևս այն ժամանակ, երբ մեր երկրների միջև ոչ միայն չկային ժամանակակից հասկացողությամբ դիվանագիտական հարաբերություններ, այլև չկար Հայաստան պետությունը:

20-րդ դարում այդ կապերը հարստացան նաև մարդասիրական և մշակութային կարևոր բովանդակությամբ։ Հայ-չեխական բարեկամության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի չեխ գրող և ճանապարհորդ Կառել Հանսան։ 1922թ․ Մերձավոր Արևելքում նա հանդիպեց Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին, և, վերադառնալով Չեխոսլովակիա հրատարակեց «Արևելքի սարսափները» գիրքը, հանդես եկավ դասախոսություններով և նախաձեռնեց հայ որբերին աջակցելու աշխատանքներ։

Գրականության ոլորտում հայ-չեխական առնչություններում ամենագեղեցիկ անուններից մեկը Լյուդմիլա Մոտալովան է։ Չեխ հայագետն ու թարգմանիչն իր կարճ կյանքի ընթացքում հսկայական աշխատանք կատարեց հայ գրականությունը չեխ ընթերցողին ներկայացնելու համար։ Նա թարգմանեց Իսահակյանի, Թումանյանի, Չարենցի, Բակունցի, Սևակի, Հրանտ Մաթևոսյանի և բազմաթիվ այլ հայ հեղինակների ստեղծագործությունները։ Նրա ամուսինը՝ լրագրող և գրող Յիրժի Սկումալը, նույնպես խորը հետաքրքրություն ուներ Հայաստանի և հայ գրականության նկատմամբ։ 1971թ․ նա հասավ մինչև հանճարեղ Պարույր Սևակի հայրենի Չանախչի գյուղ՝ հայ մեծ բանաստեղծի հետ հանդիպելու և նրան իր ստեղծագործության չեխերեն թարգմանությունը հանձնելու համար։

Այդ հանդիպումն այսօր ունի նաև առանձնահատուկ նշանակություն։ Ընդամենը երեք օր անց Պարույր Սևակը ողբերգական վթարի հետևանքով հեռացավ կյանքից։ Սակայն նրա խոսքը շարունակեց իր ճանապարհը դեպի Չեխիա՝ Մոտալովայի թարգմանությունների և Սկումալի նման մարդկանց նվիրվածության շնորհիվ։

Հայերի ներկայությունը Պրահայում, սակայն, սահմանափակված չի եղել միայն գրականությամբ։ Այսօր հայ-չեխական մշակութային երկխոսությունը շարունակում է զարգանալ նոր ձևերով։ Հայ և չեխ արվեստագետները, երաժիշտները, գրողները, գիտնականներն ու մշակութային կազմակերպությունները շարունակում են ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ։

Պատմամշակութային հարուստ ժառանգությունն իր յուրահատուկ արտահայտությունն է գտնում նաև երկու մայրաքաղաքների դիմագծում։ Պրահան հայտնի է որպես «հարյուր աշտարակների քաղաք», իսկ Երևանը՝ որպես «վարդագույն քաղաք»։ Թեև դրանք ունեն տարբեր գույներ և ճարտարապետական ուրվագծեր, երկու մայրաքաղաքներն էլ կարողացել են դարերի հարուստ ժառանգությունը ներդաշնակորեն համադրել ժամանակակից և ստեղծարար ոգու հետ։

Թերևս ավանդույթի հենց այս ներդաշնակ համադրությունն է երկու ժողովուրդներին կապող ամենագեղեցիկ կամուրջներից մեկը։

Ես պատկանում եմ մի սերնդի, ում մանկության շրջանում Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները», իսկ ավելի հասուն տարիքում Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը» եղել են այսպես կոչված սեղանի գրքեր. ում տներում մշտապես հնչել են Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն» ու Անտոնին Դվորժակի «Նոր աշխարհ»՝ 9-րդ սիմֆոնիան: Այս հողում են աշխարհ եկել հանճարեղ Գրեգոր Մենդելն, Զիգմունդ Ֆրոյդն ու շատ այլ մեծեր:

Պատմամշակութային մեր հարուստ առնչությունները Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ստացան նոր՝ միջպետական բովանդակություն՝ վերածվելով քաղաքական, միջխորհրդարանական, տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության կայուն ուղղությունների, իսկ երկկողմ հարաբերությունները տարիների ընթացքում ձեռք են բերել ընդգրկուն և բազմաբովանդակ բնույթ։

Բարձր ենք գնահատում Չեխիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումը և այն ուշադրությունը, որը Չեխիան ցուցաբերում է Հայաստանի ու տարածաշրջանի նկատմամբ։ Ավելին՝ ՀՀ–ԵՄ հարաբերությունների խորացման ճանապարհին Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է, որն իր աջակցությամբ նոր հնարավորություններ է ստեղծում մեր եվրոպական օրակարգի առաջմղման համար։

Համոզված եմ, որ առաջիկա տարիներին կարող ենք առավել լիարժեք օգտագործել Հայաստան-Չեխիա հարաբերությունների ներուժը՝ ընդլայնելով առևտրատնտեսական կապերը, խթանելով ներդրումային համագործակցությունը, զարգացնելով համագործակցությունը էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Այսօր այստեղ՝ Պրահայում, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է շարունակել Չեխիայի Հանրապետության հետ իր հարաբերությունների կայուն զարգացումը: Նաև ավելի քան վստահ եմ, որ ժամանակի փորձությունն անցած երկու ժողովուրդների բարեկամությունը շարունակելու է ամրապնդվել և նոր բովանդակությամբ հարստանալ՝ առավել տեսանելի դառնալով նաև մեր քաղաքացիների առօրյա կյանքում։

Թո՛ւյլ տվեք այս հանդիսավոր առիթով բաժակ բարձրացնել՝

Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամության և գործընկերության հետագա ամրապնդման համար,

մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության համար,

Հայաստանի և Չեխիայի խաղաղության, կայունության, բարեկեցության և առաջընթացի համար։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Չեխիայի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստան-Չեխիա բարեկամությունը»: