Ռուբեն Վարդանյանի դատավճռում խախտված են նաեւ բանականության սահմանները. փաստաբան
Բաքվում հայ գերիների «15 ի գործով» դատավճիռը հրապարակելու ցանկություն կա, բայց չկա հնարավորություն, այսօր հայտարարել է ՄԻԵԴ-ում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«15-ի գործով» մեզ հասանելի է բացառապես քաղվածքը, որը պարունակում է դատապարտված հոդվածների վերաբերյալ տեղեկատվություն և պատժի վերաբերյալ, այն ամբողջական տեքստ չէ։ Այս պահին ես` որպես նրանց փաստաբան, Եվրոպական դատարանում իրավական ներկայացուցիչ, զրկված եմ այդ դատական ակտին ծանոթանալու, հիմքերը ուսումնասիրելու հնարավորությունից և համանման վիճակում են գտնվում նաև ընտանիքի անդամները և ինչու ոչ՝ Ադրբեջանի հանրային պաշտպանները»,- ասել է նա։
Ռուբեն Վարդանյանի պաշտոնական մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը, որը հրապարակվել է փետրվարի 17-ին, այժմ հասանելի է։ Նրա ընտանիքը, ըստ փաստաբանի, այն կարողացել է ձեռք բերել հուլիս ամսին։
Դատավճիռի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքը լեգիտիմ չէ, և իհարկե, մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Սիրանուշ Սահակյանը։
Ըստ նրա՝ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էտալոնային է, քանի որ խախտված են իրավական ու բարոյական նորմերը, նաև մարդկային ողջամտության և բանականության սահմանները։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով