Հայաստանը և Ադրբեջանը իրական հնարավորություն ունեն առաջընթացը վերածելու կայուն խաղաղության. Ալեն Բերսե
Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք` հյուսիսային լայնության 39-րդ զուգահեռականի երկայնքով, անցնելով չորս անդամ պետության՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով: Այդ մասին Մոնակոյում ԵԽ նախարարների կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն:
«Այդ պետությունները գտնվում են Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում պատերազմների և Կենտրոնական Ասիայի քաղաքական ու տնտեսական փոփոխությունների խաչմերուկում, որոնց մասշտաբները Եվրոպան դեռևս չի յուրացրել: Վաշինգտոնի հռչակագրից մեկ տարի անց Հայաստանը և Ադրբեջանը իրական հնարավորություն ունեն առաջընթացը վերածելու կայուն խաղաղության, իսկ Հայաստանն ու Թուրքիան քայլեր են ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Բերսեն։
Առանձին անդրադառնալով Թուրքիային՝ նա ընդգծել է, որ բնակչության թվով այն ՆԱՏՕ-ի ամենամեծ անդամն է և ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ ռազմական ուժը, ուստի առանց Անկարայի՝ մայրցամաքում անվտանգության վերաբերյալ ոչ մի լուրջ խոսակցություն տեղի ունենալ չի կարող:
«Կառավարությունների միջև խաղաղությունը բավարար չէ։ Դրա համար անհրաժեշտ են հասարակությունների միջև վստահությունը, իրավունքների հարգումը և հաշտեցումը պահպանելու ունակ ինստիտուտները, ինչն էլ ապահովում է ընդհանուր իրավական տարածքը»,- եզրափակել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակ...
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ