Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը
Ռուսաստանի քաղաքացիների կողմից Գերմանիա զբոսաշրջային ուղևորությունները չեն կարող շարունակվել նախկին ձևաչափով, քանի որ Ռուսաստանը ագրեսիվ պատերազմ է մղում։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Գիզեն։
Նախօրեին Գերմանիայի ԱԳՆ հայտնել էր, որ Բեռլինը կխստացնի Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը՝ ի պատասխան Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի միջադեպի, որի համար գերմանական իշխանությունները պատասխանատու են համարել Ռուսաստանին։
Գիզեն նշել է, որ վիզաների տրամադրման հարցում տարբեր երկրներ խստության տարբեր աստիճաններ են կիրառում։ «Այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան։ Մենք նաև բանակցություններ կվարենք Եվրոպական միությունում մեր գործընկերների հետ՝ կապված այս հարցի հետ։ Մենք ցանկանում ենք, որ տրամադրվող վիզաների քանակն էլ ավելի կրճատվի»,-ընդգծել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Բացի այդ, նշված միջոցառումների իրականացումը միտված է ապահովելու միայն այնպիսի անձանց մուտքը, ովքեր որևէ վտանգ չեն ներկայացնում, ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ հարցը գտնվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և ներքին գործերի դաշնային նախարարության համատեղ իրավասության ներքո։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները