Անիրատեսական է 1991թ. սահմաններով Ուկրաինայի վերականգնման մասին խոսելը. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այժմ անիրատեսական է խոսել 1991 թվականի սահմաններում Ուկրաինայի վերականգնման մասին։
«Թրամփն ասում է, որ պետք է հաշվի առնել իրողությունները գետնի վրա, և մենք կարծում ենք, որ սա արմատական տարբերություն է Եվրոպայից, որն խոսում է 1991 թվականի սահմանների մասին։ Պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ մի կողմ թողնելով՝ սիրում են նրանք մեզ, թե չեն սիրում, բայց մի՞թե որևէ իրատես քաղաքական գործիչ կարող է այժմ ասել, թե պետք է ուկրաինական խնդիրը լուծել 1991 թվականի սահմաններում Ուկրաինայի վերականգնման միջոցով»,- ասել է Լավրովը։ Նա նշել է, որ ՌԴ-ն Ուկրաինան ճանաչել է նրա անկախության հռչակագրի հիման վրա։
«Մենք Ուկրաինան ճանաչում էինք նրա անկախության հռչակագրի հիման վրա, իսկ այնտեղ գրված էր, և մինչ օրս գրված է, որ Ուկրաինան լինելու է անկախ, չեզոք, արտաբլոկային, ոչ միջուկային պետություն»,- հիշեցրել է նա՝ հավելելով,- «Այս բոլոր սկզբունքներն արդեն ջնջված են»։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները