ԱՄՆ-ի ռազմական գործողությունն Իրանի դեմ կարող է ձգձգվել մինչև 2027 թվականը. WSJ
The Wall Street Journal պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը լռելյայն երկարաձգում է ամերիկյան զորքերի տեղակայման ժամկետները Մերձավոր Արևելքում՝ չբացառելով, որ Իրանի դեմ ռազմական գործողությունն այս տարի չի ավարտվի։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երկարացնում է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների, դեսանտայինների և ռազմական նավերի անձնակազմերի գործուղման ժամկետները տարածաշրջանում։
Որոշ ռոտացիաներ, որոնք ի սկզբանե նախատեսված էին 9 ամսվա համար, այժմ ավելացվում են մինչև մեկ տարի կամ ավելի։ Ներկայումս Մերձավոր Արևելքում տեղակայված է շուրջ 50 հազար ամերիկյան զինվորական և 19 ռազմական նավ։ Ամերիկյան ուժերը շարունակում են որսալ իրանական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, ուղեկցել առևտրային նավերը Հորմուզի նեղուցում, ինչպես նաև շրջափակման մեջ պահել Իրանի ափերն ու նավահանգիստները։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ դիտարկում է երկու հակադիր սցենար։ Մի կողմից քննարկվում է պատերազմի ավարտի մասին հայտարարելու և Թեհրանից զիջումներ կորզելու համար տնտեսական ճնշումն անցնելու տարբերակը։ Մյուս կողմից՝ ռազմական ղեկավարությունը նախագահին է ներկայացրել հետագա էսկալացիայի պլաններ, այդ թվում՝ օդային հարվածների ուժեղացում, ինչը կպահանջի ԱՄՆ ուժերի երկարատև ներկայություն տարածաշրջանում առնվազն մինչև 2027 թվականը։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները