Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի երկնքում անվտանգ վայրեր չեն մնացել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի 1-ի երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանի երկնքում անվտանգ վայրեր չեն մնացել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է «պետության կողմից հովանավորվող ահաբեկչություն»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին իր Telegram ալիքում ավիաընկերություններին նախազգուշացրել է, որ ռուսական երկինքը շատ վտանգավոր է դարձել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պատճառով։ «Այսօր մենք ուզում ենք զգուշացնել Ռուսաստանի օդային տարածքն օգտագործող յուրաքանչյուր ավիաընկերության, յուրաքանչյուր ապահովագրողի, բոլոր նրանց, ովքեր շարունակում են օգտագործել Ռուսաստանի հիմնական օդանավակայանները՝ Ռուսաստանի երկինքը դառնում է լիովին վտանգավոր», - ասել է Զելենսկին։
Նա շեշտել է, որ Կիևը «որպես այդպիսին չի սպառնում քաղաքացիական ավիացիային»։ «Ռուսաստանի երկնքում պարզապես անօդաչու թռչող սարքեր կլինեն, և դա պետք է հաշվի առնել: Չնայած Ռուսաստանի իշխանությունները պատշաճ կերպով չեն հաղորդում այս մասին, սակայն Ռուսաստանի երկինքը փաստացի կփակվի. Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը փակում է նրա երկինքը», - հավելել է նա։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանում աշխատող դեսպանները պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն իրենց երկրներին, իսկ ավիաընկերությունները, որոնք թռչում են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի այլ հիմնական ուղղություններով, պետք է լսեն այս նախազգուշացումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Ես նման հայտարարություններ չեմ լսել, բայց եթե դրանք բարձրաձայն ասվում են, ապա դա պարզապես պետական ահաբեկչության մասին հայտարարություն է։ Եվ ես ուշադրություն եմ հրավիրում այն բանի վրա, որ նրանք մեզ խնդրում են վերսկսել բանակցությունները, խնդրում են անձնական հանդիպումներ: Ահաբեկիչների հետ բանակցություններ չեն լինի: Սա առաջին։ Եվ երկրորդ, նույն մասով՝ եթե, Աստված մի արասցե, նման ողբերգություններ տեղի ունենան, մենք կգտնենք արձագանքելու միջոց, թող ոչ ոք չկասկածի դրանում», - ասել է Պուտինը։ Հարցուպատասխանի սղագրությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները