Մանուել Անխելը տեղափոխվել է «Ֆուլհեմ»
Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կիսապաշտպան Մանուել Անխելը տեղափոխվել է «Ֆուլհեմ»։ Լոնդոնյան ակումբն իր պաշտոնական կայքում հաստատել է իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերումը։ Կողմերը կնքել են պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը և ներառում է համագործակցությունը ևս մեկ տարով ավտոմատ երկարաձգելու կետ։
Մանուել Անխելը «Ռեալի» գլխավոր թիմի կազմում հասցրել է անցկացնել 7 հանդիպում, իսկ «սերուցքայինների» երկրորդ թիմում մասնակցել է 85 խաղի՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիայում կիսապաշտպանը կվերամիավորվի թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ, որի ղեկավարությամբ աշխատել է Մադրիդում։ Հատկանշական է, որ սա «Ֆուլհեմի» առաջին գործարքը չէ մադրիդյան գրանդի հետ․ ավելի վաղ լոնդոնցիները «սերուցքայիններից» ձեռք էին բերել նաև Գոնսալո Գարսիայի և Սեզար Պալասիոսի տրանսֆերները:


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները