Էդգար Սևիկյանը կարիերան կշարունակի Իսպանիայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարիերան կշարունակի Իսպանիայում։ Իսպանական «Սեուտան» պաշտոնապես հայտարարել է հունգարական «Ֆերենցվարոշից» հայ ֆուտբոլիստին վարձակալական հիմունքներով ձեռք բերելու մասին։ Համաձայնագիրը կնքվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Նոր ակումբի մամուլի ծառայությունը 25-ամյա Սևիկյանին բնութագրել է որպես ընդգծված հարձակողական պրոֆիլով ֆուտբոլիստի, որը արդյունավետ է գործում և՛ որպես աջ եզրային, և՛ որպես ենթահարձակվող։ Առանձնահատուկ շեշտվել են նրա գերազանց հարվածները հատկապես միջին ու հեռու տարածություններից, ինչպես նաև խաղը կարդալու ունակությունն ու գծերի արանքում սրող փոխանցումներ կատարելու հմտությունը։
Իսպանական ֆուտբոլը Սևիկյանին քաջածանոթ է. նա ձևավորվել է «Լևանտեի» երիտասարդական ակադեմիայում՝ նախքան կարիերան այլ առաջնություններում, այդ թվում՝ Հունգարիայում շարունակելը։ Ակումբն ընդգծել է նաև նրա միջազգային ու եվրագավաթային հարուստ փորձը, որը մեծապես կօգնի թիմին մրցաշրջանի մնացած հատվածում և կնպաստի առաջադրված նպատակների իրագործմանը։
Իսպանական ֆուտբոլային հարթակում, մասնավորապես Լա Լիգա 2-ում, հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հրանտ-Լեոն Ռանոսը, որը պաշտպանում է «Տեներիֆեի» գույները։
armsport.am


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը