Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին Նախընտրական պատրաստություններ Սյունիքում Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց Վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» հուշադրամը Ղազախստանը չի մասնակցի Եվրատեսիլին Լուկաշենկոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ «փոքր և մեծ գործարքի» պատրաստակամության մասին Մեսրոպ Մանուկյանը պետք է հրապարակային հերքի Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկն է Սպասվում է բեղուն թատերաշրջան

Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՆախընտրական պատրաստություններ ՍյունիքումՎենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելըՍեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարցՎարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնիցԵրևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիրԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» հուշադրամը Ղազախստանը չի մասնակցի Եվրատեսիլին Լուկաշենկոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ «փոքր և մեծ գործարքի» պատրաստակամության մասինՄեսրոպ Մանուկյանը պետք է հրապարակային հերքի Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկն էՍպասվում է բեղուն թատերաշրջանԿտրամադրվեն բյուջետային երաշխիքներ՝ խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակովՄեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլըԱրարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարներըԱրտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդովՍերբիայի նախագահը մինչև սեպտեմբերի վերջ հրաժարական կտա Առաջարկվել է փոփոխություն կատարել Կառավարության անդամի երդման տեքստում։Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարըԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծինՈղջաբերդ գյուղի բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք և կանեփի թփեր են հայտնաբերելՔննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցերՋրալցվել է Վանաձոր քաղաքի շենքերից մեկի նկուղը. օգնության են հասել փրկարարներըԽաղային գործունեության ոլորտում կբարձրանա պետական վերահսկողության արդյունավետությունըCRRC-Armenia հետազոտական հիմնադրամը իրականացրել է Հայաստանում խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրությունԿստեղծվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ․ ԿԳՄՍՆՉեմպիոնների լիգայի առաջին տուրը աչքի է ընկել գոլառատ ու պատմական հանդիպումներովՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձՋամալ Մուսիալայի գոլը պատմական էր մյունխենյան ակումբի համարԳյումրիում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակՀուսիները հասել են Պերիմ կղզիԱռաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովԿալիֆոռնիայում անհայտ անձը փորձել է թալանել Քվենտին Տարանտինոյի առանձնատունըPixo փոքր քաղաքային մեքենան կարտադրվի Renault-ի գործարանում STEAM ճամբարը երեխաների համար դարձավ նոր հմտությունների բացահայտման հարթակՆիդեռլանդների գահաժառանգ արքայադուստրը սկսել է ծառայությունը ռազմածովային ուժերումՍերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվելՀայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գծի նախագծման աշխատանքներ են իրականացվելՏոլմա և խինկալի արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել էՓաշինյանը՝ թիմում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվելու պատճառների մասինԻնչի՞ մեջ է մեղադրվում Հայկ Սարգսյանը (տեսանյութ)Լիտվայի տարածքը կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի թիրախում. ՊեսկովըՀովհաննես Հովհաննիսյանը ընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում (տեսանյութ)Վաղեմության ժամկետը՝ նվեր հանցագործներինՀաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAՌուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. ՏուսկԱրտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. ՓաշինյանԱրտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. ՓաշինյանՀրաժարական եմ տալիս, քանի դեռ նման հնարավորություն կա
Աշխարհ

ԱՄՆ-ն հարվածել է իրանական երկու նավթատարի

ԱՄՆ զինված ուժերը երեքշաբթի Իրանի դեմ իրականացված լայնածավալ գործողության ընթացքում հարվածել են իրանական երկու կառավարական նավթատարի։ Axios-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան ուժերը իրանական նավթատարեր են թիրախավորում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի դեմ Իրանի հարձակումների, այլ ոչ թե ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակման խախտումը կանխելու նպատակով։

ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ գործողությունը նախագահ Դոնալդ Թրամփի հաստատած «նավթատար՝ նավթատարի դիմաց» նոր քաղաքականության մաս է, որի նպատակն է զսպել Հորմուզի նեղուցով անցնող նավթատարի նկատմամբ իրանական հետագա հարձակումները։

Իրանական կառավարական երկու նավթատարերը խարսխված են եղել Իրանի ափերի մոտ՝ ամերիկյան ծովային շրջափակման գծից հյուսիս։ Axios-ի աղբյուրների համաձայն՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքերից արձակված հրթիռները հարվածել են նավերի շարժիչային հատվածներին։

ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ երեքշաբթի իրականացված գործողության ընթացքում ընդհանուր առմամբ թիրախավորվել է մոտ 100 օբյեկտ։ Դրանց թվում են եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության և ռադարային համակարգերը, ականապատման կարողությունները, կապի օբյեկտները, հականավային թևավոր հրթիռների և հարվածային ԱԹՍ-ների արձակման կայանները։

Իրանը, իր հերթին, պատասխան հարվածներ է իրականացրել տարածաշրջանում ամերիկյան ուժերի և բազաների ուղղությամբ։ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իրանը մոտ 25 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 13-ը մտել են Հորդանանի օդային տարածք։ Հորդանանի հակաօդային պաշտպանության համակարգերը դրանցից 10-ը խոցել են, իսկ երեքն ընկել են հեռավոր շրջաններում։ Զոհերի մասին չի հաղորդվել։

Իրանական ուժերը ԱԹՍ-ներ են արձակել նաև Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ, ինչպես նաև հրթիռներով և ԱԹՍ-ներով թիրախավորել են Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Հարվածների է ենթարկվել նաև Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում գտնվող ամերիկյան բազան։

Միաժամանակ ամերիկյան ուժերը շարունակել են առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկի տվյալներով՝ երեքշաբթի շուրջ 40 նավ է անցել նեղուցով՝ տեղափոխելով միլիոնավոր բարել նավթ։ Ամերիկյան ուժերը նաև խոցել են նավերի ուղղությամբ արձակված հականավային թևավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ գործողությունները պատասխան են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ ԻՀՊԿ-ի վերջին հարձակումների փորձերին։

ԱՄՆ պաշտոնյաների գնահատմամբ՝ վերջին հարվածները զգալիորեն թուլացրել են նեղուցում Իրանի հարձակողական հնարավորությունները և կարող են առնվազն մեկ ամսով նվազեցնել առևտրային նավերի համար սպառնալիքի մակարդակը։