Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերին․ Fars
Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են սկսել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների և դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Իրանի գործողությունները հաջորդում են ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) իրականացրած օդային հարվածներին: Ամերիկյան ուժերը ռմբակոծել էին Իրանի հարավային ափամերձ շրջանները, այդ թվում՝ Քեշմ կղզին և մի քանի ծովափնյա քաղաքներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել խիստ նախազգուշացմամբ՝ հայտարարելով, որ ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների դեպքում Իրանը կենթարկվի «շատ ավելի հզոր ու բարձր մակարդակի» պատասխան հարվածի:
«Եթե Իրանի ձախողված պետությունը պատասխան հարված հասցնի այս լիովին արդարացված հարձակմանը, այն կրկին կենթարկվի շատ ավելի ուժգին և բարձր մակարդակի հարվածների, բայց դա դեռ չի լինի ամենամեծ հարձակումը. այն պատրաստ սպասում է իր ժամին, և երբ այն ավարտվի, շատ քիչ բան կմնա Իրանի Իսլամական Հանրապետությունից»,-գրել է Թրամփը սոցիալական ցանցում։
Իրանի գլխավոր շտաբը զգուշացրել է Մերձավոր Արևելքի երկրներին. եթե նրանք ԱՄՆ-ին տարածք կամ օդային ուղի տրամադրեն Իրանին հարվածելու համար, իրենք նույնպես կդառնան պատասխան հարվածների թիրախ։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները