ՔՏՀԱՏՄ-ը վերահսկողություն և իրազեկման աշխատանքներ է իրականացրել մի շարք կրթական հաստատություններում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը` առաջնահերթություն համարելով հանրային անվտանգության մշակույթի ձևավորումն ու կանխարգելիչ գործառույթների իրականացման ռազմավարությունը, ինչպես նաև առաջնորդվելով Տեսչական մարմնի 2026 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների, կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների ժամանակացույցով, վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Կոտայքի մարզի մի շարք հանրակրթական և նախադպրոցական հաստատություններում։
Մասնավորապես` Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի մասնագետները՝ բաժնի պետ Վլադիմիր Վահանյանի գլխավորությամբ, 2026 թվականի ընթացքում ստուգումներ, հրդեհատեխնիկական հետազոտություններ և ուսումնասիրություններ են իրականացրել «Աբովյանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, «ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի Սամվել Անտոնյանի անվան թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, «Լոլո» ՍՊ, «Նարեկ 2» ՍՊ, «Խատուտիկ քիդս սքուլ» ՍՊ, «Հեքիաթ նախակրթարան» ՍՊ ընկերություններում:
Նշված ուսումնական հաստատություններում Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների նպատակն է եղել վերահսկողություն իրականացնել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ։
Այցերի և վերահսկողական գործառույթների շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են նաև կանխարգելիչ և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի առանցքային նպատակներից է եղել նաև հրդեհային անվտանգության բնագավառում անձնակազմի ու սաների իրազեկվածության մակարդակի բարձրացումն ու հնարավոր ռիսկերի նվազեցումը։
2026 թվականի գործունեության ծրագրի շրջանակներում նախատեսված վերոնշյալ միջոցառումները մինչև տարեվերջ կրելու են շարունակական բնույթ՝ նպատակաուղղված լինելով Հանրապետության դպրոցներում, մանկապարտեզներում և նախակրթարաններում անվտանգության կանոնների պահպանմանը, առկա խնդիրների գույքագրմանը, դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև ապահով և անվտանգ կրթական միջավայրի ստեղծմանը։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները