ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն իրականացված լայնածավալ ուսումնասիրության շրջանակում վարույթ է հարուցել 11 կաթնամթերք արտադրողների նկատմամբ՝ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։
Նրանցից հինգը՝ «Մոտկոր ֆուդ», «Էջմիածին կաթ», «Հին Ապարան+», «Ար-Տար» և «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ները, ընդունել են արձանագրված խախտումները։ Վերջիններիս նկատմամբ կիրառվել է արագացված վարույթ, որի արդյունքում նշանակվել է ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի տուգանք։
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունների մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը կազմել է համապատասխանաբար 5.4%, 15%, 25.5%, 18%, 1% և 0.9%, այն դեպքում, երբ Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ այն պետք է կազմի առնվազն 50%։
Դրանք են՝ «Մոտկոր» անվանումով, «Ամասիա» ապրանքանշանով «Չանախ» անվանումով, Tasty Cheese ապրանքանշանով, «ԱԹ-առատ» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով, Ejmiatsin Kat ապրանքանշանով «Ընտանեկան» անվանումով, 18% յուղայնությամբ և «Հին Ապարան» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով։
Մնացած 6 վարույթները դեռևս քննության փուլում են։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի