Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասին Նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց (տեսանյութ) Բացահայտվել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները Ուկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարի Երկօրյա ընդմիջումից հետո ԱՄՆ ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը երկարացվեց

Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասինՆոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց (տեսանյութ)Բացահայտվել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներըՈւկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարիԵրկօրյա ընդմիջումից հետո ԱՄՆ ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրելՌուբեն Վարդանյանի կինը դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբԱնդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը երկարացվեցԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱվանեսյանՀՀ-ում ուսուցչի աջակցությունն աշակերտին այլ երկրների համեմատությամբ ամենաբարձր ցուցանիշն ունիԱվարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներըՀորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿՍուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամասՎարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովինՀայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացումԱլբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում շարունակվում են շինարարական աշխատանքներըՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանըՃամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համարENIGMA-ի «ոսկե ձայն» Էնդրյու Դոնալդսը համերգ կտա ԵրևանումԳևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետԷյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների բողոքի պատճառովՌուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծըՀունգարիան որոշել է արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցիՀայաստանը պատրաստ է հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարըՉինական JLR-ը կրճատում է 4 հազար աշխատատեղՄեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՕդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանովՉվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 3-րդ օդանավըՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինՀյուսիսային Կորեան, անհրաժեշտության դեպքում, կարձագանքի թշնամիների գործողություններինԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԳևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել IKEA բրենդի ՀՀ-ում ներկայացնելու շուրջՖրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՍալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)Դա սուտ է. ակումբի կանոնները լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներինՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնիԱրարատ Միրզոյանը այցելել է Լատվիայի Bovo GAS բիոգազի արտադրման գործարանՀրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումըԲուդապեշտն արտաքսում է ռուս 10 դիվանագետի, Մոսկվան՝ խոստանում պատասխանելՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի Երևանի փողոցներըԼավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումըԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում«Բարսելոնան» ֆինանսական տարին ավարտել է 18 միլիոն եվրոյի վնասովԴավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարը
Տեսանյութեր

Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել 4-րդ տարին անընդմեջ անցկացվող Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը։

Բանակային խաղերը մեկնարկել են Դիլիջան քաղաքի ՀՀ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մարզաբազաներում՝ օգոստոսի 2-ին: Խաղերին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության և Պետական պահպանության ծառայությունների, Պետական եկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների թիմերը: Վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ձևավորել մարզական առողջ մրցակցային մթնոլորտ և ամրապնդել համագործակցությունը խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև։

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհավորել է բանակային հերթական խաղերի անցկացման առիթով: Նիկոլ Փաշինյանը բանակային խաղերի անցկացումը կարևորել է այն հանգամանքով, որ ծառայության և աշխատանքի մեջ նոր հարթություններ են ստեղծվում, որտեղ համապատասխան մարմինների ներկայացուցիչները ստանում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. «Կարծում եմ, որ հենց այսօր՝ պարգևատրման արարողությունը դա ցույց տվեց։ Մեր գործընկերներից մի քանիսին պատվո հարթակին տեսանք ավելի քան մեկ անգամ, սա չի կարող պատահական լինել, սա ինչ-որ բան նշանակում է: Եվ հաստատ նշանակում է, որ այդ մարդիկ առավել մեծ ջանք են գործադրում և առավել կենտրոնացած են իրենց աշխատանքի և ծառայության մեջ»:

Վարչապետի խոսքով՝ այս հարթակը նաև ազդակ է տալիս, թե տարբեր ծառայություններում գործերի ընթացքն ինչ վիճակում է, ինչպես նաև մրցակցության որոշակի տարր է ստեղծում կազմակերպությունների ներսում, այդ թվում՝ գերատեսչությունների միջև: Երկրի ղեկավարը բանակային խաղերի անցկացումը կարևորել է նաև ծառայողների համար սոցիալական շփման նոր հարթակ, ինչպես նաև ուրախության և բերկրանքի առիթներ ստեղծելու առումով. «Կարծում ենք, որ սոցիալական կապերի ամրապնդումը կարևոր է պետության ամրապնդման համար, որովհետև, մանավանդ ժամանակակից կյանքում, աշխատանքն ավելի ու ավելի մեծ ժամանակ է տանում, կյանքի տեմպը մեծացել է, և հաճախ հնարավոր չի լինում սոցիալական շփման նոր հնարավորություններ ունենալ: Եվ ես հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանը, որ խաղերի մասնակիցներն անցկացնում են այստեղ, նաև նրանց որոշակի հնարավորություն է տալիս կտրվելու աշխատանքից»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքի համար: «Հայաստանի Հանրապետությունը գնահատում, կարևորում է այդ անհատական ջանքի գործադրումը, և այսօր այդ գործադրված անհատական ջանքը գնահատված է, ինչը, կարծում եմ, պակաս կարևոր չէ։ Շնորհակալություն եմ հայտնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն արդեն 4-րդ անգամ խաղերը կազմակերպելու համար, Պաշտպանության նախարարությանը, որ աջակցում է խաղերի անցկացմանը, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանին, որ հյուրընկալում է այս խաղերը, և նաև բոլոր մասնակից գերատեսչությունների ղեկավարներին, ովքեր քաջալերում են իրենց աշխատողներին, ծառայողներին, որ այսպիսի մասնակցություն ունենան»,— ասել է վարչապետը:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին նաև օգոստոսի 8-ի առիթով և նշել. «Սա մի առիթ է, որը նոր էջ է բացել մեր պետության համար: Կարծում եմ՝ այն նոր հնարավորություններ և նոր հեռանկարներ է բացել մեր պետության համար: Ես համոզված եմ, որ բոլորս ունենք ուժ, կամք, վճռականություն և պատրաստ ենք լրացնել մեր իմացությունը, գիտելիքները և հմտությունները՝ այդ հնարավորություններն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար»:

Վարչապետ Փաշինյանը հանձնել է ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցների պարգևները:

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկով մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Հրաձգություն «ՊՄ» ատրճանակով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Հրաձգություն «ԴԴ» հրացանով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

1-ին տեղը զբաղեցրած մասնակցին հատուկ մրցանակը հանձնել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանը։

Հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԱԱԾ պետի տեղակալ Դավիթ Սանամյանը։

Ռազմամարզական կողմնորոշում մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը։

Ռազմականացված կրոսավազք մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ռազմամարզական քառամարտ մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

Կազմակերպիչ կառույցներին շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանը։

Ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով` 1-ին տեղ՝ 1 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը՝ նաև գավաթով: Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ղեկավարները պարգևատրվել են դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ: Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, հուշանվերով և գավաթով: