ՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք
ՆԳՆ ոստիկանությունը մշտապես հետևողական պայքար է մղել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և շրջանառությունից դուրս բերման ուղղությամբ։ Պայքարի առանցքում են ինչպես դրանք առգրավվելու, այնպես էլ կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները։
ՆԳՆ ոստիկանության ուղերձը հստակ է՝ ձևավորել ընկալում, որ կամավոր հանձնված յուրաքանչյուր զենք հանրային անվտանգության ապահովմանն ուղղված պատասխանատու քայլ է։
2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքը տվել է շոշափելի արդյունք․ կամավոր հանձնվել է տարբեր տեսակի 912 միավոր զենք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 101-ով։
ՀՈԳՎ հերթապահ ծառայության վարչության թույլտվության և մեթոդական ապահովման բաժնի պետ Սարգիս Քյասինյանի խոսքով՝ «Ոստիկանությունը չի սահմանափակվում միայն բացատրական աշխատանքով․ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ուժեղացված ծառայությունների ժամանակ նույնպես հայտնաբերվում է ապօրինի պահվող զենք-զինամթերք»:
2026 թվականի առաջին կիսամյակում Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 381 միավոր զենք։
Ընդհանուր առմամբ՝ ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։
«Այն քաղաքացիները, որոնք ունեն ապօրինի զենք-զինամթերք, կոչ եմ անում ներկայացնեն Ոստիկանություն․ այդկերպ կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե իրենց արարքում այլ հանցակազմ առկա չէ»,-հորդորում է Սարգիս Քյասինյանը։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակելու են օպերատիվ աշխատանքը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ․ քրեական պատասխանատվությունից խուսափելու միակ միջոցը զենք-զինամթերքը կամավոր հանձնելն է, եթե ձեր գործողություններում այլ հանցակազմ չկա։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»