2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ
2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ (2025-ին՝ 508), որից 193-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 114-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում: Այդ մասին հայռնում են ՔԿ-ից:
307 քրեական վարույթից 21-ը՝ 47 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 29 վարույթ՝ 72 անձ), 14-ը կարճվել է (2025-ին՝ 71), որից 8-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 41), իսկ 6-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 30), 67 քրեական վարույթ (2025-ին՝ 121) ուղարկվել է այլ մարմին, 25-ը` միացվել է (2025-ին՝ 29), 16-ը հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 30), 164-ը փոխանցվել է 2026 թվականի 2-րդ կիսամյակ (2025-ին՝ 228):
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 247 մլն 36 հզր ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 19 մլն 940 հզր ՀՀ դրամը, արգելանք է դրվել 53 մլն 740 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել