Լիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալ
Լիբանանի ավելի քան 800 հազար բնակիչ, որոնք ստիպված են եղել փախչել իսրայելցի զինվորականների և «Հըզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունների պատճառով, սկսել են վերադառնալ տուն:
Հուլիսի 30-ի տվյալների համաձայն՝ մոտ 821077 մարդ ներկայումս փորձում է վերադառնալ իրենց տները։ Սակայն ևս 360000-ը մնում են այն վայրերում, որտեղ ապաստանել են՝ փախչելով մարտական գործողություններից, այդ թվում՝ 26000-ը գտնվում են կառավարության ժամանակավոր կացարաններում։ Ընդ որում, ջրային տնտեսության և էլեկտրամատակարարման օբյեկտներին հասցված վնասը Լիբանանի հարավում ավելի քան 700 հազար մարդու համար դժվարացնում է ջրի հասանելիությունը:
Այդ նույն ժամանակ շարունակվում են երկրում իրավիճակը կարգավորելու դիվանագիտական փորձերը՝ չորեքշաբթի հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները ՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությանը: Հռոմում մեկնարկել է ԱՄՆ հովանու ներքո Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունների յոթերորդ փուլը: Լիբանանի հարավում էլ սկսվել է «փորձնական գոտիներ» ծրագիրը։ Պայմանավորվածությունները նախատեսում են իսրայելցի զինվորականների փուլային հեռացում Լիբանանի տարածքից, «փորձնական գոտիներում» լիբանանցի զինծառայողների կողմից «Հըզբոլլահ» շարժման ջոկատների զինաթափում:
ԱՄՆ պետքարտուղարությունում արդեն հաջողված են անվանել այդ ծրագրի մեկնարկը։ Սակայն լիբանանյան իշխանությունները Իսրայելին մեղադրում էին համաձայնագրերի իրականացմանը խանգարող գործողությունների համար:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց