Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրում
Անտառային հրդեհը մոտ 230 տուն է ոչնչացրել Կանադայի արևմուտքում գտնվող բնիկների համայնքում՝ հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Օկանագան հնդկական համայնքի ղեկավար Դեն Ուիլսոնը հայտնել է, որ հրդեհը տարածվել է Վեռնոն քաղաքի մոտ գտնվող արգելոցի զգալի մասում, որը գտնվում է Վանկուվերից մոտ 440 կմ հյուսիս‑արևելք: Ըստ օդային զննման՝ տարածքը գրեթե ամբողջությամբ այրվել է։
Հրդեհը բռնկվել է ուրբաթ ուշ երեկոյան և տարածվել է մինչև 115 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներով: Վիլսոնի խոսքով՝ որոշ բնակիչներ տարհանման համար ընդամենը մի քանի րոպե են ունեցել: Ավիացիոն հրշեջ ստորաբաժանումները կարողացել են պաշտպանել ենթակառուցվածքների մի մասը, ներառյալ մանկապարտեզը և նորակառույց դպրոցը: Բրիտանական Կոլումբիայի իշխանությունները հայտնել են, որ նահանգում տարհանվել է մոտ 8 հազար մարդ:
Անտառային հրդեհների ծառայության տվյալներով՝ տարածաշրջանում բռնկվել է մոտ 120 հրդեհ, որոնցից մոտ 50-ը վերահսկողությունից դուրս են։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց