Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ներկայությունն Արգենտինայում
Բրազիլի կառավարությունը հայտարարել է, որ կրճատում է իր դիվանագիտական ներկայությունն Արգենտինայում՝ այդ երկրի նախագահ Խավիեր Միլեյի կողմից Բրազիլի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հասցեին հնչեցված վիրավորանքներից հետո, հաղորդում է The Associated Press-ը։
Բրազիլի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Միլեյն օգոստոսի 2-ից ի վեր երեք անգամ Լուլա դա Սիլվային անվանել է «գող»։ Նա նմանատիպ արտահայտություններ է օգտագործել հուլիսի 25-ին սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի՝ նախկին նախագահի որդու կուսակցական համագումարում, որը Լուլա դա Սիլվայի մրցակիցն է լինելու հոկտեմբերին կայանալիք ընտրություններում։
Միլեյը համագումարի ժամանակ նաև վիրավորական խոսքեր է հնչեցրել Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսի հասցեին։ Դե Մորաեսը մերժել է Արգենտինայի նախագահի խնդրանքն՝ այցելելու նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը տնային կալանքի տակ է և կրում է 27 տարվա ազատազրկում պետական հեղաշրջման փորձի համար։
Բրազիլի կառավարությունը հուլիսին հետ էր կանչել Բուենոս Այրեսում իր դեսպանին, Միլեյի՝ Լուլա դա Սիլվայի դեմ արված առաջին մեկնաբանություններից մեկ օր անց։ Այդ ժամանակվանից ի վեր Բրազիլի շահերն Արգենտինայում ներկայացնում է գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Խոսնակը նշել է, որ դեսպանը չի վերադառնա Արգենտինա, քանի դեռ Միլեյը շարունակում է ագրեսիվ մեկնաբանություններ անել Բրազիլի նախագահի դեմ։
Լուլա դա Սիլվան չի մեկնաբանել Միլեյի խոսքերը։ Նրանց հարաբերությունները սառն են եղել 2023 թ. դեկտեմբերից ի վեր, երբ Միլեյը ստանձնեց Արգենտինայի նախագահի պաշտոնը։
AP-ն հիշեցնում է, որ Միլեյը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի մտերիմ դաշնակիցն է, իսկ ԱՄՆ վարչակազմը հակասություններ ունի Լուլա դա Սիլվայի հետ։
Լուլա դա Սիլվան օգոստոսի 2-ին իր Աշխատավորական կուսակցության համագումարում պաշտոնապես հայտարարվել է թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց