Ռուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկը
Ռուսաստանում կրկին աճում է մարմնին կիպ նստող հագուստի պահանջարկը։ 2026 թվականի առաջին կիսամյակում տղամարդիկ նեղ ջինսեր գնել են 2,5 անգամ ավելի շատ, իսկ կանայք՝ 1,5 անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են «Ozon»-ի վերլուծաբանները։
Ընկերության տվյալներով՝ նորաձևության հիմնական միտումներից մեկը մարմնին ընդգծված նստող հագուստի և skinny ձևվածքի վերադարձն է։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում աճում է մարմնին կիպ հագուստի պահանջարկը։
Տղամարդկանց շրջանում մեծացել է նաև հետաքրքրությունը ավելի արտահայտիչ կերպարների և ոճային փորձարկումների նկատմամբ։ Նեղ ջինսերի պահանջարկն աճել է 2,5 անգամ, իսկ ժիլետներինը՝ գրեթե 1,5 անգամ։ Ամենաանսպասելի միտումներից մեկը տղամարդկանց սպորտային բոդիների աճող ժողովրդականությունն է. դրանք գնում են 2,5 անգամ ավելի հաճախ, քան մեկ տարի առաջ։
Կանանց հատվածում զգալիորեն ավելացել են լեգինսների վաճառքները՝ կրկնապատկվելով, իսկ skinny bootcut (վերևում նեղ, ներքևում լայնացող) ջինսերի պահանջարկն աճել է 1,5 անգամ։ Աճել է նաև իրանը ընդգծող վերնաշապիկների և ժիլետների պահանջարկը՝ 1,8 անգամ, պիջակներինն ու ժակետներինը՝ գրեթե 1,5 անգամ, իսկ կրոպ-թոփերինը՝ 1,6 անգամ։ Մատիտաձև կիսաշրջազգեստների վաճառքներն էլ ավելացել են 40 տոկոսով։
Բազային հագուստը նույնպես ավելի կիպ ձևվածք է ստանում։ Մարմնին կիպ մարզաշապիկները գնվում են 1,8 անգամ ավելի հաճախ, երկարաթև շապիկները՝ ավելի քան երկու անգամ, իսկ բարձր օձիքով սվիտերների պահանջարկն աճել է մեկ երրորդով։
Աճել է նաև աքսեսուարների նկատմամբ հետաքրքրությունը. մասնավորապես, նեղ գոտիները սկսել են գնել 1,6 անգամ ավելի հաճախ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց