Դամասկոսը համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումը՝ ԱՄՆ-ի հետ Սիրիայի նկատմամբ «ահաբեկչությունը հովանավորող պետության» կարգավիճակը չեղարկելու շուրջ շարունակվող բանակցությունների շրջանակում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ երեք աղբյուրի։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ վերջին ամիսներին սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաները ԱՄՆ-ի հետ բանակցություններում հայտնել են ռուսական նավթի գնումները կրճատելու պատրաստակամության մասին։ Միեւնույն ժամանակ, երեք աղբյուրներն էլ ընդգծել են, որ Վաշինգտոնը գնումների կրճատումը բացահայտ չի ներկայացրել որպես այդ կարգավիճակը չեղարկելու նախապայման։
Սիրիական աղբյուրի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ Սիրիայի կողմից Ռուսաստանից նավթի ներմուծման կրճատումը «կբարձրացնի կարգավիճակի արագ եւ առանց բարդությունների չեղարկման հնարավորությունները»։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը «խրախուսում է Սիրիային ներգրավել վստահելի կորպորատիվ գործընկերների` հատկապես ամերիկյան ընկերությունների», եւ ակնկալում է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պահպանումը։
Միեւնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյան նշել է, որ «ահաբեկչությունը հովանավորող պետության» կարգավիճակի չեղարկման եւ ռուսական նավթի ներմուծման կրճատման միջեւ ուղիղ կապ չկա։
Reuters-ի տվյալներով՝ 2026 թվականին Սիրիա ռուսական նավթի մատակարարումներն աճել են 75 տոկոսով՝ հասնելով օրական 60 հազար բարելի, ինչի շնորհիվ Մոսկվան դարձել է երկրի գլխավոր մատակարարը։
«Այսօր Սիրիան ռուսական նավթից կախված է անհրաժեշտությունից ելնելով, այլ ոչ թե նախընտրում է այն։ Սիրիացի պաշտոնյաները հաճախ ասում են. «Հանեք [ահաբեկչությունը հովանավորող պետության] կարգավիճակը, եւ մենք նավթ կգնենք այլ տեղից։ Այժմ պարզապես այլընտրանք չունենք»,- Reuters-ին ասել է սիրիական աղբյուրը։
Ինչպես նշում է գործակալությունը, Դամասկոսն արդեն նոր մատակարարներ է փնտրում։ Ֆրանսիական TotalEnergies-ի հետ արդեն քննարկել է ծովային հետախուզման պայմանագիրը, իսկ ConocoPhillips-ը եւ Novaterra-ն հունիսին համաձայնագիր են կնքել գազի արդյունահանման վերականգնման շուրջ։
«Ահաբեկչությունը հովանավորող պետության» կարգավիճակը, որը Սիրիայի նկատմամբ գործում է 1979 թվականից, ներկայում երկրի նկատմամբ կիրառվող վերջին խոշոր պատժամիջոցն է։
Ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկում ընդգրկված են չորս երկրներ՝ Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Սիրիան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ