«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել է
«Չելսիի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն անդրադարձել է «Ռեալ Մադրիդից» իր հեռացմանը։ Իսպանացի մարզիչը գլխավորեց «Ռեալը» անցյալ տարվա հունիսին և հեռացվեց ընդամենը 7 ամիս անց։ «Չելսին» նոր մարզչի նշանակման մասին հայտարարեց մայիսի վերջին։
«Բարեբախտաբար, իմ կարիերայից շատ սպիներ չունեմ։ «Ռեալց» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել է. հիմա ես վճռականորեն տրամադրված եմ վայելել նոր մարտահրավերը։
«Ռեալ Մադրիդից» հետո ես շատ ինքնաքննադատ էի՝ շատ բան մտածելով այն մասին, թե ինչ կարող էի ավելի լավ անել։ Հիասթափությունները օգնում են քեզ սովորել», - 44-ամյա մարզիչի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Խաբի Ալոնսոյի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն