Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստան

Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը

Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, խորհրդի այլ անդամներ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Օրակարգի առաջին հարցով ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը հանդես է եկել hամալսարանի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի և դրա իրականացման գործողությունների պլանի վերաբերյալ զեկույցով:  Նա ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները և առաջնահերթ ուղղությունները՝ ընդգծելով, որ նոր ռազմավարական ծրագիրը մշակվել է նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումների և բացթողումների համադրմամբ՝ նպատակ ունենալով ապահովել բուհի շարունակական զարգացումը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ամրապնդել կրթության որակը, խթանել գիտական գործունեությունը, ընդլայնել միջազգային համագործակցությունը։

Լիլիթ Մկրտչյանի խոսքով՝ ռազմավարական ծրագրի մշակման  աշխատանքներին ներգրավվել են համալսարանի ակադեմիական և վարչական ստորաբաժանումները, ֆակուլտետներն ու ամբիոնները, ոլորտային փորձագետներ։ Ռազմավարական ծրագրի աշխատանքներում կարևորվել է նաև միջազգային խորհրդատվությունը, մասնավորապես՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությունը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն  ընդգծել է, որ համալսարանի զարգացման ռազմավարությունը պետք է ունենա հստակ թիրախներ և արդյունքային ցուցանիշներ՝ շեշտելով, որ ռազմավարական ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի ուսանողների թվի աճը։ Նա նաև կարևորել է մասնագիտությունների համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը և համալսարանում հետազոտական գործունեության զարգացումը։ Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է նախատեսել կրթական հետազոտությունների կենտրոնի ձևավորում, որը կդառնա ինչպես համալսարանի, այնպես էլ կրթական համակարգի կարևոր ռեսուրսներից մեկը։

Քննարկման ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու կարծիքները առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ՝ անդրադառնալով առանձին դրույթների կատարելագործման կարևորությանը։

Հոգաբարձուների խորհուրդն առաջարկել է համալսարանի 2026–2030 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը վերջնականացնել՝ միջազգային գործընկերների կարծիքները ստանալուց և ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները ներառելուց հետո, որից հետո այն կներկայացվի հաստատման։

Հաջորդիվ քննարկվել է համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնությունը: Նշվել է, որ ֆակուլտետներում նախատեսվում է ստեղծել գրասենյակներ, որոնցում կաշխատեն ամբիոնների և դեկանատների մասնագետները։ Մասնավորապես՝ յուրաքանչյուր կրթական ծրագրի համար կնշանակվեն ծրագրերի պատասխանատուներ, որոնք կզբաղվեն բովանդակային և կազմակերպչական համակարգմամբ՝ հստակ սահմանված գործառույթներով։

Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են նաև համալսարանում իրականացվող կազմակերպչական գործընթացները, աշխատակիցների վերապատրաստման, մասնագիտական զարգացման  և թվային հմտությունների ծրագրերը՝ կարևորելով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը, հաշվետվողականությանը և տվյալահեն որոշումների կայացմանը վերաբերող հարցերը։  

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նաև բուհի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր: