Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները. Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիրներին
«Տեսած կլինեք, որ ընդդիմադիր ուժերն իրենց աջակիցներին այս օրերին ասում են՝ ուզում ենք մանդատ վերցնենք, գնանք խորհրդարան, որպեսզի չթողենք, որ իշխանությունը աշխատի, կամ նրանց հարցեր տանք, նեղը գցենք, թթու խոսք ասենք: Շատ լավ, ո՞ւր է ընդդիմությունը»: - Այդ մասին այսօրվա նիստին իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Ո՞ւր է «Հայաստան» դաշինքը, ո՞ւր է «Պատիվ ունեմ»-ը: Խնդրում եմ, թող ընդդիմությունը պատասխանի իրենց իսկ աջակիցներին, աջակիցների էն փոքրիկ մասին, որոնք առանց փողի են ընտրել: Ո՞ւր են իրենք, ինչու ինձ հիմա ոչ ոք չի ասում թթու խոսք: Ո՞ւր են թթու խոսք ասողները»,- ասաց Ռուբինյանը:
Այնուհետև դիմելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանին՝ ԱԺ նախագահի տեղակալը հետաքրքրվեց՝ պետաիրավական հանձնաժողովի նիստերին ընդդիմադիրները մասնակցե՞լ են, թե՞ ոչ:
Ջուլհակյանը տվեց բացասական պատասխան: «Ո՛չ, վերջին շրջանում մեր ընդդիմադիր գործընկերները չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Միայն պարոն Գեղամ Նազարյանն է, որն ընդգրկված չէ մեր խմբակցությունում և մասնակցել է հանձնաժողովի աշխատանքներին: Մյուսներն առհասարակ չեն եկել:
«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը երբևէ չի մասնակցել հանձնաժողովի նիստերին, բացառությամբ մեկ նիստի, երբ իրենք զեկուցվող նախագիծ ունեին և պետք քվեարկեր իրենց նախագծին: Մյուս դեպքերում երբեք չի մասնակցել:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները մասնակցում էին ժամանակին որոշակի բացթողումներով, իհարկե, բայց հիմնականում մասնակցում էին, իսկ վերջին շրջանում չեն մասնակցել»,- ասաց Ջուլհակյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը