Պրակտիկանտների ստաժը կհաշվարկվի որպես հանրային ծառայության ստաժ. նախագիծ
Ազգային ժողովում քննարկվող օրենքի նախագծի ընդունմեն դեպքում պրակտիկանտները կկարողանան վարձատրվել, իսկ նրանց ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական ծառայության, այլև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում։
Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել հանրային ծառայության գրավչությունը և կյանքի կոչել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ որդեգրված տաղանդների կառավարման մոտեցումը։ «Փոփոխություններով նախատեսվում է, որ պրակտիկանտները կարող են նաև վարձատրվել։ Մինչ այսօր գործող օրենսդրությամբ կար իմպերատիվ պահանջ, որ նրանք չեն վարձատրվում»,- ասաց Քալաշյանը։
Նախագծով նախատեսվում է նաև, որ պրակտիկանտների ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, այլև հանրային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու դեպքում։
Քալաշյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով պրակտիկանտների ստաժին տրվում է նաև հետադարձ ուժ։ Այսինքն՝ մինչ օրս պրակտիկա անցած անձանց ստաժը ևս կհամարվի հանրային ծառայության ստաժ։ «Մինչ օրս բոլոր պրակտիկանտների ստաժը պետք է համարվի որպես հանրային ծառայության ստաժ»,- նշեց նա։
Նախագծով նախատեսվում է, որ պետական մարմիններում պրակտիկանտների ընդգրկման առանձնահատկությունները, նրանց ստաժի հաշվարկման, աշխատանքներին մասնակցության և վարձատրության կարգը կսահմանվի համակարգող փոխվարչապետի համապատասխան կարգով։ Այդ կարգի ընդունման համար սահմանվում է օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետ։
Քալաշյանը նշեց, որ վարձատրության վերաբերյալ կարգավորումը ուժի մեջ կմտնի համապատասխան կարգի ընդունումից հետո։ «Վստահ եմ, որ այս տեսանելի փոփոխությունը զգալիորեն կմեծացնի հանրային ծառայության գրավչությունը և լսելի կլինի մեր երիտասարդներին, որոնք մղում ունեն իրացնելու իրենց սահմանադրական իրավունքը և անցնելու հանրային ծառայություն»,- ասաց Քալաշյանը։
Նախագծով նախատեսվում է նաև, որ եթե անձը հանրային, համայնքային պաշտոն, փորձագետի կամ պրակտիկանտի պաշտոն զբաղեցրել է օրենքի խախտմամբ, ապա այդ ժամանակահատվածը չի ներառվի հանրային ծառայության ստաժում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը