Հայկական ակումբները մեկնարկում են եվրագավաթային պայքարը․ հայտնի են առաջին մրցակիցները
Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացած ՈՒԵՖԱ-ի վիճակահանությունից հետո հայտնի դարձան հայկական ակումբների առաջին մրցակիցները եվրագավաթների 2026/27 մրցաշրջանի որակավորման փուլերում։
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում ուժերը կչափի Լատվիայի «Ռիգայի» հետ։
Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի ներկայացուցիչներից «Փյունիկը» մրցելու է Մալթայի «Մարսաշլոկի», իսկ «Ալաշկերտը»՝ Ղազախստանի «Ելիմայի» դեմ։
Միևնույն ժամանակ Հայաստանի գավաթակիր «Նոան» եվրագավաթային պայքարին կմիանա երկրորդ որակավորման փուլից, ուստի նրա մրցակիցը հայտնի կդառնա այսօր հունիսի 17-ին կայանալիք վիճակահանության արդյունքում։
Առաջին որակավորման փուլի հանդիպումները նախատեսված են հուլիսի առաջին կեսին. առաջին խաղերը կկայանան հուլիսի 8-10-ը, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 15-17-ը։
Top-news.am


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը