Հնագիտության և ազգագրության ինստիտուտից հայտնում են, որ հուշարձանը գտնվում է Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի միջև ընկած տարածքում՝ Վեդիից մոտ 3 կմ դեպի արևելք։
Արմինե Գաբրիելյանի խոսքով, տվյալ տարածքում առաջին հետախուզական շրջայցն իրականացվել է 2022 թվականի մայիսին՝ Վեդիի բնակիչներից մեկի ուղեկցությամբ, որը հետազոտողներին տեղեկացրել էր այստեղ առկա կարասային թաղումների մասին։
«Հուշարձանի երկու բլուրների վրա արդեն իսկ նկատելի էին գանձագողերի կողմից կատարված փոսորակները, որոնք պահպանվում են մինչ օրս», – նշել է հնագետը։
Հետախուզական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ երկու բլուրների վրա առկա են շինությունների հետքեր, իսկ մակերևույթին մեծ քանակությամբ հանդիպում են անտիկ ժամանակաշրջանի գունազարդ խեցեղենի բեկորներ։
2026 թվականի մայիս–հունիս ամիսներին իրականացված կարճաժամկետ պեղումների շրջանակում բացվել է 14×10 մ չափերով հետախուզահոր։ Արդյունքում բացահայտվել են 1,30–1,50 մ լայնությամբ երկճակատ պատեր՝ միջնամասում ավելի մանր քարերի լիցքով։ Դրանք, երկրի կողմերի նկատմամբ ունենալով աննշան շեղումներ, հիմնականում կողմնորոշված են հյուսիս–հարավ և արևելք–արևմուտք ուղղություններով։
Բացված կառույցի ներսում հայտնաբերվել և պեղվել է նույն ժամանակաշրջանին պատկանող քարարկղային մանկական թաղում։
Հետաքրքիր գտածոների շարքում առանձնանում են նաև մի քանի սրբատաշ քարեր՝ ծիծեռնակապոչ միացումների հետքերով։ Դրանք, սակայն, հայտնաբերվել են երկրորդային օգտագործման մեջ և ներառված են եղել դամբարանային կառույցի կազմում։
Արմինե Գաբրիելյանը նշել է. «2026 թվականի պեղումները որոշ չափով կրում են նաև փրկարարական բնույթ։ Մեր նպատակն է հնարավորինս ամբողջական կերպով բացահայտել հնավայրի հնագիտական և մշակութային համատեքստը, քանի որ այն օրեցօր վնասվում է տարածքում գանձագողերի կողմից իրականացվող ապօրինի փորվածքների հետևանքով»։
Արշավախմբի ճարտարապետն է Հայկ Կյուրեղյանը, իսկ աշխատանքներին ներգրավված են նաև Վեդի քաղաքի բնակիչներ։
Հետազոտողները նախատեսում են առաջիկայում շարունակել պեղումները՝ ընդարձակելով պեղավայրի սահմանները և խորացնելով նորահայտ հնավայրի ուսումնասիրությունը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին