Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Տեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. Լավրով ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը «Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ) Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ) Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործի COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր

Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն ՌուբինյանԻրանի նախագահը ժամանել է ՀայաստանՏեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. ԼավրովՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը«Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ)Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ)Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործիCOP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումըՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատորՍարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարԹող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ ՄաթևոսյանԿոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ինՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու ԳուտերեշՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՈր մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ)Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անումԴրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիՏնտեսվարողներին հոկտեմբերին ևս արտահանման աջակցություն կտրամադրվիԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջՌուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. ԼավրովՉի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)Համարանիշերի ցանկում կներառվի XYZ թվերի համադրությամբ նոր ձևաչափԳոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակՀայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն. Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման մասինԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ (տեսանյութ)Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԵս սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ ԲաղաՄոլդովական փողոցում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԸնտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանը
Մշակույթ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Եվրոպայի խմբի հանդիպումը Հայաստանում

Երևանում անցկացվում է Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ) Եվրոպայի խմբի հանդիպումը, որի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Հիշողությամբ պայմանավորված ժառանգություն․բարոյագիտական մոտեցումներ, մշակութային լանդշաֆտներ և անդրսահմանային համագործակցություն» թեմայով գիտական սիմպոզիումը:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «ԻԿՕՄՕՍ/ՀԱՅԱՍՏԱՆ» (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե) կազմակերպության նախագահ Գրիգոր Նալբանդյանը, Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի նախագահ Թերեզա Պատրիսիուն, ոլորտի հեղինակավոր մասնագետներ:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպայի խմբի ներկայացուցիչներին Հայաստանում և նշել, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի դերը համաշխարհային ժառանգության պահպանության գործում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել  նաև ԻԿՕՄՕՍ Հայաստանի գործընկերներին՝ մասնագիտական աջակցությամբ մշտապես նախարարության կողքին լինելու և իրենց գիտելիքներն ի շահ հայկական մշակութային ժառանգության պահպանության ծառայեցնելու համար:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետական  քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը միջազգային հարթակներում հայկական հուշարձանների հանրահռչակումն է, և այդ ուղղությամբ նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերներ հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ԱԼԻՖ, Ասիական մշակութային ժառանգության դաշինք, ԻԿՕՄՕՍ, ԻԿԿՌՕՄ (Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրության միջազգային կենտրոն), Եվրոպա Նոստրա, Եվրոպական միություն և այլն։

«Մասնավորապես՝ Հայաստանն ակտիվացրել է ջանքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության մասին 1972 թ. և 1954 թ. Հաագայի կոնվենցիաների ուղղություններով: 29 տարվա դադարից հետո 2024 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում է ընդգրկվել «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը, իսկ 2025 թ․՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» հայտերը։ Ընդամենը մեկ ամսից Կորեայում կայանալիք Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստի ընթացքում մենք կհայտարարենք ևս մեկ հուշարձանախմբի՝ նախնական ցանկում ընդգրկվելու մասին»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը և շեշտել, որ միաժամանակ շարունակվում է «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը նախնական ցանկից հիմնական ցանկ տանելու ուղղությամբ աշխատանքը։

Նախարարի ընդգծմամբ՝ Հայաստանն առաջիններից է, որ գործարկել է Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի նոր գործիքակազմերից մեկը՝ «Նախնական կարիքների գնահատում» փուլը, որն իրականացնում է  ԻԿՕՄՕՍ-ը: Նրա տեղեկացմամբ՝ ավելի քան վեց ամիս  հայ փորձագետները համագործակցել են ԻԿՕՄՕՍ-ի փորձագետների հետ՝ ստանալով արժեքավոր դիտարկումներ և կարծիքներ. «Հիմա մենք հայտի լրամշակման փուլում ենք, և ես լիահույս եմ, որ մոտ երկու տարի հետո «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտն այս աշխատանքի շնորհիվ  կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցուցակում»:

Շարունակելով համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքների  ներկայացումը՝  նախարարը նշել է, որ  նախորդ տարի Հայաստանն ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի կոմիտեի անդամ առաջիկա 4 տարիների համար։

«1954 թ. Հաագայի կոնվենցիայի ուղղությամբ՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 20-րդ նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ընթացիկ նստաշրջանի փոխնախագահ։ Պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացվել «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախմբին ուժեղացված պաշտպանության կարգավիճակի շնորհման հայտադիմումը: Այս տարի հաստատվեց նաև Արմավիրի մարզի սահմանային գոտում գտնվող Շուշանավանքի վերականգնման աշխատանքների իրականացման Ալիֆի աջակցության ծրագիրը: 2025 թվականին պետական բյուջեի միջոցներից հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար հատկացվել է  ավելի քան 1.7 մլրդ ՀՀ դրամ, ինչն աննախադեպ բարձր ֆինանսավորում է ոլորտի համար: 2025 թ. ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվել են 17 հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ, որոնցից 7-ի աշխատանքներն ավարտվել են: Այս տարի պլանավորված են ավելի մեծ թվով՝  21 հուշարձանների վերականգնման աշխատանքներ, որոնց մեծ մասն արդեն սկսվել է: Նախարարությունն ուշադրություն է դարձնում ոչ միայն հուշարձանների վերականգնմանը, այլ նաև դրանց շուրջ պատշաճ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանը»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն արձանագրել է նաև, որ մի քանի հնավայրերի հարակից տարածքներում արդեն իսկ կառուցվել են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ, որոնք նոր որակի ծառայություններ են առաջարկում քաղաքացիներին,  զբոսաշրջիկներին:

«ԿԳՄՍ նախարարության առաջարկով շուտով Հայաստանի Հանրապետությունը կմիանա նաև «Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիային, որը մեր պետության՝ վերջին չվավերացված կոնվենցիան էր մշակույթի ոլորտում»,- նշել է նախարարը՝ շեշտելով ՀՀ հավատարմությունը միջազգային կոնվենցիաներով ստանձնած հանձնառությունների կատարմանը։

Այս համատեքստում նա հատուկ անդրադարձել է հայ ժողովրդի՝ հազարամյակների պատմամշակութային ժառանգությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությանը՝ հույս հայտնելով, որ ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպայի խմբի հանդիպումը կնպաստի այդ ուղղությամբ աշխատանքների բարելավմանը։

«Հիշողությամբ պայմանավորված ժառանգություն․ բարոյագիտական մոտեցումներ, մշակութային լանդշաֆտներ և անդրսահմանային համագործակցություն» գիտական սիմպոզիումի աշխատանքները կշարունակվեն թեմատիկ զեկույցներով: Միջազգային կառույցի գործընկերների հետ որպես բանախոսներ հանդես կգան նաև ԻԿՕՄՕՍ Հայաստանի ազգային կոմիտեի անդամները՝ ներկայացնելով իրենց հետազոտությունները, փորձառությունն ու մասնագիտական տեսլականը միջազգային հարթակում։ Նրանք միջազգային մասնագիտական համայնքին կներկայացնեն Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության փորձն ու ձեռքբերումները։