Բրիտանացիների 52%-ը կարծում է, որ երկիրը պետք է կրկին անդամակցի Եվրամիությանը
Ipsos ինստիտուտի հետազոտության համաձայն, որն անցկացվել է մայիսի 14-20-ը, բրիտանացիների 52%-ը կարծում է, որ երկիրը պետք է կրկին անդամակցի Եվրամիությանը։ Սա փաստացի 2016 թվականի հունիսի հանրաքվեի հայելային արտապատկերն է։ Այն ժամանակ նույնքան բրիտանացիներ քվեարկեցին Brexit-ի օգտին։
Բրիտանացիների գրեթե կեսը կողմ է կրկնակի հանրաքվեին։ Կարծիքները հավասար կիսվում են այն հարով, թե արդյո՞ք այն պետք է անցկացվի հաջորդ համընդհանուր ընտրություններից առաջ, թե՞ հետո։ Հարցին, թե ինչպես կքվեարկեին հիպոթետիկ նոր հանրաքվեի դեպքում, միայն 33%-ն է պատասխանել, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի անդամ չպետք է լինի, հայտնում է RFI-ն։
Ipsos-ի քաղաքական հետազոտությունների տնօրեն Կիրան Փեդլին հայտարարել է, որ այս տվյալները վկայում են «հասարակական տրամադրությունների ակնհայտ փոփոխության» մասին։ Նրա խոսքով՝ «Եվրոպայի հետ մեր հարաբերությունների շուրջ բանավեճը ընտրողների գիտակցության մեջ ավարտված լինելուց դեռ հեռու է»։
Եվրամիություն հնարավոր «վերադարձի» կողմնակիցները հիմնականում Լեյբորիստական, Լիբերալ-դեմոկրատական և Կանաչների կուսակցության համակիրներն են, իսկ Reform UK եւ Բրիտանիայի անկախության կուսակցությունների կողմնակիցները Եվրամիությանը կրկին անդամակցելուն դեմ են։
«Պետք է հասկանալ, որ ապագա հավանական հանրաքվեն գործնականում կարող է բոլորովին այլ կերպ անցնել,- նշել է Փեդլին։ - Երբ հանրությանը առաջարկվում է գնահատել Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հարաբերությունների հետ կապված տարբեր փոխզիջումները, շատ ավելի բարդ պատկեր է առաջանում»։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը