Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Նորին Ամենապատվություն Սահակ Բ Պատրիարք Հայրը հունիսի 8-ին՝ երկուշաբթի օրը, հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Դոլմաբահչեի պալատի Նախագահական գրասենյակում, հայտնում են պատրիարքությունից։
Հանդիպմանը ներկա էին նաև ԱՔ կուսակցության Ստամբուլի պատգամավոր դոցենտ, դոկտոր Սևան Սվաճըօղլուն, արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքին վերաբերող հարցեր։
Կարծիքներ են փոխանակվել Իսկենդերունի Սուրբ Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ։
Նորին Ամենապատվությունը համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ցուցաբերած հետաքրքրության համար և մաղթել առողջություն ու հաջողություն։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Արամազդ Ղալամքարյան թողարկում 7
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս