Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. Լավրով ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը «Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ) Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ) Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործի COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր Սարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար

Տեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. ԼավրովՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը«Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ)Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ)Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործիCOP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումըՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատորՍարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարԹող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ ՄաթևոսյանԿոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ինՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու ԳուտերեշՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՈր մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ)Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անումԴրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիՏնտեսվարողներին հոկտեմբերին ևս արտահանման աջակցություն կտրամադրվիԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջՌուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. ԼավրովՉի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)Համարանիշերի ցանկում կներառվի XYZ թվերի համադրությամբ նոր ձևաչափԳոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակՀայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն. Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման մասինԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ (տեսանյութ)Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԵս սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ ԲաղաՄոլդովական փողոցում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԸնտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանըՍիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդունՀրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհը
Մշակույթ

Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հուշային այգում տեղի է ունեցել ֆրանսահայ անվանի քանդակագործ Հարություն Եկմալյանի հեղինակած՝ Ռիալտոյի կամրջի տեսքով փայտյա քանդակ-նստարանի պաշտոնական բացման արարողությունը։ Նախաձեռնությունը դեռևս այս տարվա գարնանը Վենետիկում Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացմամբ սկսված մշակութային երկխոսության շարունակությունն է։

Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ապրիլի 17-ին Վենետիկում՝ Դորսոդուրո N2266 հասցեում գտնվող տանը, որտեղ ապրել է մեծ գրողը, բացվել է վարպետին նվիրված հուշատախտակ, որի վրա պատկերված են Ռիալտոյի կամրջի էսքիզը և Իսահակյանի սիրելի ճարտարապետական կառույցից՝ Երերույքի տաճարից զարդանախշ։

Հուշատախտակի բացվել է ԿԳՄՍ, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարությունների ջանքերով՝ Վենետիկի հյուպատոսարանի աջակցությամբ և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի կազմակերպմամբ։

Այժմ արդեն Ռիալտոյի կամրջի տեսքով փայտյա քանդակ-նստարան է տեղադրվել նաև Երևանում՝ Վարպետի տանը՝ Իսահակյանի տուն-թանգարանի, Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջի և քանդակագործ Հարութ Եկմալյանի հետ համագործակցությամբ։ Փայտի մշակման և պատրաստման աշխատանքներին մասնակցել են քոլեջի ուսանողները՝ վարպետ-դասախոս Վարդան Հարությունյանի ղեկավարմամբ։

«Փարիզում բնակվող հայտնի քանդակագործ Հարութ Եկմալյանն արդեն իսկ Ռիալտոյի կամրջի պատկերով հրաշալի ստեղծագործություն էր ներկայացրել, և մենք խնդրեցինք վարպետին, որպեսզի այն տեղափոխվի նաև Երևան: Գաղափարի շուրջ քննարկումների արդյունքում ծնվեց համատեղ նոր նախագիծը: Նստարանի վրա փորագրված է Ավետիք Իսահակյանի հայտնի «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին...» բանաստեղծությունը՝ հայերեն և իտալերեն, Ռիալտոյի կամրջին համադրվում է նաև աղջկա դեմքի քանդակը, որը յուրօրինակ կերպով արտահայտում է բանաստեղծությունը։

Ուսանողների, վարպետների ձեռամբ կյանքի կոչված այս նախաձեռնությունը շատ խորհրդանշական է մեզ համար: Վարպետի տուն եկող այցելուներից շատերը մշտապես հարցնում էին՝ «Իսկ Ռիալտոյի կամուրջից ի՞նչ ունեք»: Հիմա մենք արդեն ունենք Ռիալտոյի կամրջի տեսքով փայտյա քանդակ-նստարան, որտեղ մեր թանգարանի այցելուները կարող են նստել և ընթերցել Վարպետի բանաստեղծությունները, լուսանկարվել՝ վայելելով իսահակյանական ոգով և լիցքերով լեցուն այս գեղեցիկ միջավայրը»,- ներկայացնելով կատարված աշխատանքը՝ նշել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև նախագծի հեղինակ, անվանի քանդակագործ Հարություն Եկմալյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջի տնօրեն Աննա Սաղաթելյանը, Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ընտանիքի անդամները, մտավորականներ, արվեստագետներ։

Միջոցառման ընթացքում ներկաները դիտել են նաև «Իսահակյանը և Վենետիկը» խորագրով տեսանյութը, հնչել են իտալերեն և հայերեն երգեր՝ Իսահակյանի բանաստեղծությունների բառերով: