Պետրոս Ղազարյանը վերադառնում է չնախատեսված արձակուրդից
«Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դերասան Սերգեյ Դանիելյանի հետ իր հայտնի հարցազրույցից հետո հեռուստաընկերությունից իր հեռանալուն և վերադառնալուն, նշեց, որ վերադառնում է և ամենաուշը երկուշաբթի օրը նորից կլինի եթերում:
-Պետրո՛ս, երեկ Ձեր ֆեյսբուքյան էջում դրել էիք «Տերմինատոր» ֆիլմից հատված, որտեղ Շվարցենեգերն ասում է իր հանրահայտ I’ll be back արտահայտությունը։ Սակայն չնայած սրան և ի հակառակ մամուլի տեղեկությունների, որ վերադառնում եք «Կենտրոն», առ այսօր չեք վերադարձել:
-Իրականում ես վերադարձել եմ, հիմա մի քիչ վատառողջ եմ: Հավանաբար երկուշաբթի օրվանից կմտնեմ եթեր: Հավանաբար այն առումով, որ եթե ավելի շուտ լավանամ, ավելի շուտ կլինեմ եթերում:
-Ձեր «Ուրվագիծ» հաղորդաշարո՞ւմ:
-Ե՛վ «Ուրվագիծ», և՛ իմ «թոք շոուն»:
-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ ձգձգվում էր Ձեր վերադարձը:
-Արձակուրդում էի:
-Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ այսպես ասենք՝ ՔԱՔ նախաձեռնության զոհը չէիք դարձել իրականում: Եվ չե՞ք ափսոսում Սերգեյ Դանիելյանի հետ Ձեր այդ հարցազրույցի համար:
-Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ինչ է նշանակում «ափսոսալ հարցազրույցի համար», և հարցազրույցը հասարակությունն է գնահատում: Եվ հարցազրույցը լինում է լավը կամ վատը:
-Հիմա բոլորը բոլորի հետ դաշինքներ են կազմում, գրեթե բոլորին այս կամ այն կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք մտնելու առաջարկներ են արվում: Ձեզ եղե՞լ է առաջարկ՝ ինչ-որ քաղաքական դաշինքի մեջ մտնելու: Եթե այո, ապա կարո՞ղ եք ասել՝ որ քաղաքական ուժի կողմից:
-Եղելը եղել է, ու ոչ՝ մեկից (կուսակցությունից և կամ կուսակցությունների դաշինքից), բայց ես, ճիշտն ասած, իմ ոլորտը փոխելու ցանկություն չունեմ, որովհետև ես սիրում եմ իմ մասնագիտությունը, գտնում եմ, որ այստեղ ավելի օգտակար կլինեմ, քան Ազգային ժողովում: Բայց, ճիշտն ասած, ես դաշինքների մեջ ոչ մի վատ չեմ տեսնում: Հիմա մի տեսակ միտում կա, որ բոլորը ծաղրում են դաշինքները, բոլորը չգիտեմ ինչեր են ման գալիս, բայց ասեմ՝ համաձայն Սահմանադրության, էս քաղաքական իրավիճակում հակառակ տենդենցը պետք է զարմանալի լիներ, եթե այդ դաշինքները չկազմվեն: Քաղաքական ուժերը կենսունակ լինելու համար ստիպված են գնալ դաշինքների: Այլ ճանապարհ չկա պարզապես: Եթե ասում են՝ «գաղափարական չեն», գիտեք` ծիծաղելի է։ Ես երկուշաբթի կանդրադառնամ հենց այդ թեմային, բայց վաղուց Հայաստանում գաղափարախոսությունը քաղաքական կատեգորիա չէ: Ու էդ տենդենցը նաև աշխարհում է, դասական լիբերալիզմ, դասական սոցիալիզմ, դասական, չգիտեմ, պահպանողական կամ մարքսիստ և այլն, այս կատեգորիաները մահացել են: Հիմա մի բան կա աշխարհում՝ պրագմատիզմ, և բոլորը պրագմատիկ են, պրագմատիզմի կրողն են՝ լինի դաշնակ, լինի «Օրինաց երկիր», թե հանրապետական: Այնպես որ, նորմալ եմ նայում այդ դաշինքներին, ի տարբերություն շատերի:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է