Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
Կառավարության որոշմամբ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով թվային գործիքների կիրառման, գնահատման արդիական մեթոդների և կրթության կառավարման համակարգի թվայնացման ժամանակակից պահանջներին։ Միաժամանակ նախատեսվում է վերաիմաստավորել տարածքային մակարդակում գործող կազմակերպական մեխանիզմների դերը՝ ապահովելով դրանց գործառույթների հստակեցում և արդյունքների քննարկման գործընթացների օպերատիվ իրականացում մարզային մակարդակում։
Ատեստավորման արդյունքների քննարկման նպատակով նախատեսվում է նախարարի հրամանով, ըստ մարզերի, ստեղծել տարածքային հանձնաժողովներ՝ մարզային կառավարման մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ։
Տարածքային հանձնաժողովների գործունեությունը նպատակաուղղված է լինելու իրականացված ատեստավորման արդյունքների արագ քննարկմանը և ամփոփմանը՝ սահմանված կարճ ժամկետներում նախարարություն ներկայացնելու համար։ Միաժամանակ նախատեսվում է հստակեցնել արդյունքների քննարկման և հաստատման կենտրոնացված ընթացակարգերը, ինչպես նաև ներդնել միասնական թվային և վերլուծական համակարգեր՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու վերահսկելիությունը։
Նոր կարգավորումների ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, ատեստավորման գործընթացի արդիականացում՝ թվային գործիքների և ավտոմատացված ընթացակարգերի կիրառմամբ, գնահատման գործընթացների միասնականացում և օբյեկտիվության բարձրացում, մարզային մակարդակում քննարկման գործընթացների օպերատիվ կազմակերպում՝ հստակ ժամկետների պահպանմամբ։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն