Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բաքվում ամերիկացի կոնգրեսականի հետ քննարկվել են «TRIPP միջանցքի ստեղծմամբ բացվող հնարավորությունները» Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները. Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիրներին Չաբահար-Նորդուզ երթուղու ակտիվացումը կամրապնդի Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց. Pars Today Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունը Լիոնել Մեսսին կրկնել է Միրոսլավ Կլոզեի բացարձակ ռեկորդը Սահմանվում է կարևոր կարգավորում. վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպե ժամանակով Վառելիքի վաճառքի սահմանափակումներն արդեն ազդել են Ռուսաստանի առնվազն 33 շրջանի վրա. BBC

Բաքվում ամերիկացի կոնգրեսականի հետ քննարկվել են «TRIPP միջանցքի ստեղծմամբ բացվող հնարավորությունները»Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները. Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիրներին«Զինապահ» հիմնադրամից 2025–ին աջակցություն է տրամադրվել 28 նոր դեպքի, իսկ 2024–ին՝ 284 նոր դեպքի. ամփոփումՉաբահար-Նորդուզ երթուղու ակտիվացումը կամրապնդի Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց. Pars TodayԲԴԽ-ն հայցեր է ներկայացրել նախկին դատավորների դեմ՝ պահանջելով նրանցից բռնագանձել արձակուրդային գումարըԽորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբԷկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներինՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԴպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունըԼիոնել Մեսսին կրկնել է Միրոսլավ Կլոզեի բացարձակ ռեկորդըՍահմանվում է կարևոր կարգավորում. վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպե ժամանակովՎառելիքի վաճառքի սահմանափակումներն արդեն ազդել են Ռուսաստանի առնվազն 33 շրջանի վրա. BBCԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստըԷքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակՄի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում են ներկայացրել (տեսանյութ)Ինտերնետ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար առաջարկվում են նոր արգելափակումներԱռաջարկվում է դատապարտյալի՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետը սահմանել 14 օրԲարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտԱրաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետԱՄՆ քննարկում է Հորմուզի նեղուցով նավթային լցանավերի տեղաշարժը վերսկսելու միջոցներըԲեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, ՈւկրաինայինԿվերանայվի ՔԿՀ-ներում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված տուգանքի չափը. նախագիծ«Արարատցեմենտ»-ին շուրջ 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում խախտումներ են հայտնաբերվելԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակՍրբուհի Գալյանը կմասնակցի Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովինԱՄՆ-ն մերժել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին ծանոթանալու Իսրայելի խնդրանքը. Channel 12Պրակտիկանտների ստաժը կհաշվարկվի որպես հանրային ծառայության ստաժ. նախագիծԳավառի ԲԿ-ում տեղադրվեց ականավոր բժիշկ Ավետիք Բուռնազյանի հուշատախտակըԿկանոնակարգվի կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն կսահմանվի. նախագիծԱվտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհՖրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներինՓոփոխություններ Հարկային օրենսգրքում. օրինապահ բիզնեսի համար ստուգումները կնվազեն 20%-ովԿիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են (լուսանկարներ)Հայկական ակումբները մեկնարկում են եվրագավաթային պայքարը․ հայտնի են առաջին մրցակիցներըԻլոն Մասկը սպառնացել է դատի տալ գերմանական ZDF հեռուստաալիքին՝Հորմուզի նեղուցի դիմաց՝ աջակցություն ՈւկրաինայինՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակելԱռաջարկվում է օրենքում ավելացնել մեկ տոն եւս՝ ՆավասարդԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են նաև անձրևներՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանըԵՄ-ն շտապ մշակում է միջոցառումների փաթեթ՝ Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու համար․ Financial Times110-ի փոխարեն շուրջ 210 երեխա՝ Երևանի 105 մանկապարտեզը հիմնանորոգվել է Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցԷլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի. ԱԺ-ում քննարկվել են առաջարկվող փոփոխություններըԱնահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանըԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունըԷրեբունի վարչական շրջանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Հայաստան

Արցախցի ընտանիքը պետական աջակցությամբ տուն է գնել ու զբաղվում է գյուղատնտեսությամբ

Վաղարշապատ համայնքի Հովտամեջ գյուղում Արցախից տեղահանված Մարդյանների ընտանիքը պետական աջակցության ծրագրով երկհարկանի առանձնատուն է ձեռք բերել․ արդեն մեկ ամիս ապրում են սեփական տանիքի տակ: Ինը հոգանոց ընտանիքի անդամներից հինգն անչափահաս են: Հովտամեջում գյուղացիները եկամուտը հիմնականոմ  հողից են ստանում: Մարդյանները նույնպես գյուղատնտեսությամբ են զբաղվում:

Թեև արդեն կեսօր էր, ու արևը սկսել էր այրել, սակայն Գոհար Մարդյանը հողամասից դուրս չէր գալիս՝ փխրեցնում էր, քաղհան անում, մշակում: Հողի հետ աշխատանքն, ասում է, ցրում է ծանր մտքերն ու լավատեսություն ներշնչում: Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում էլ է հող մշակել, այստեղ նոր է սկսել բանջարեղենի սածիլներն ամրացնել:

«Սածիլներ ենք դրել՝ լոլիկի, բիբարի, բադրջանի, մորի ենք տնկել՝ ելակ: Ելակի սածիլները նվեր տվեցին, իսկ լոլիկի, բիբարի սածիլներն առել ենք: Էստեղ լոբի եմ ցանել, իսկ այն շարունակությունը՝ ելակ, մնացած բաց տեղում՝ կարտոֆիլ: Մենք որ եկանք այստեղ լրիվ խոտ էր, մաքրել ենք, վարել ու ցանել»:

Մայիսին  են տեղափոխվել Հովտամեջ գյուղ, հետաքրքվել են, թե  ինչ են այստեղ մշակում, ինչն է եկամտաբեր ու սկսել են տնամերձ  հողը մշակել: Նախկին խոտածածկ տարածքն արդեն վերածվել է բանջարանոցի: Մարգերում շուտով բանջարեղենը կհասունանա: Ոռոգում են կաթիլային համակարգով՝  տան ջրհորից: Գոհար Մարդյանն արդեն հասցրել է քաղել իր աճեցրած կանաչին:

Արցախից  տեղահանվել են 2023թ սեպտեմբերի 25-ին ու եկել Էջմիածին՝ պատմում է  Գայանեն: «Սկեսրայրիս քրոջ տանն ենք մնացել, հետո տեղափոխվեցինք ու 2 տարի վարձով ապրեցինք: Երկու տարի հետո քաղաքացի դարձանք: Ամուսինս «Գազպրոմ»-ում է աշխատել, ես էլ՝ թիվ 7 դպրոցում»:

ՀՀ քաղաքացիություն  ստանալով՝ լուծել են ամենակենսական խնդիրը և օգտվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից: Արմավիրի մարզում բնակարան ձեռք բերելու նպատակով ընտանիքի յուրաքանչյուր անդամին կառավարությունը հատկացրել է 4 մլն դրամ:  Ինը հոգանոց ընտանիքում հինգն անչափահաս երեխաներ են: Տունը երկհարկանի է՝ 1000 քմ հողամասով, բայց  վաճառքի ընթացքում որոշակի խնդիրների են բախվել՝ ասում է Գայանեի աղջիկը՝ Գոհարը:

«Շատ ձգվեց այս տունն առնելու գործը, քանի որ տերը Ռուսաստանում էր, աղջկան էր լիազորել, որ կարողանա վաճառի: Տան տերերը վարկ էին վերցրել, ու դա էին փակում: Հետո խնդիրներ առաջացան հողի հետ կապված, որովհետև հողի տարածքն ավելի քիչ էր գրված, քան իրականում կար: Դրա համար նորից բերեցին, հողի տարածքը չափեցին, գրեցին ու գործարքը երկարեց»:        

Տունը որոշ չափով կահավորված է, վերանորոգված, բայց արդեն որոշել են սենյակներ ավելացնել, խոհանոցը կարգի բերել:

«Այս պահին 3 սենյակ է ու պլանավորում ենք այն կիսել ու դարձնել 4 սենյականոց տուն: Սպասում ենք, որ գումար հատկացնեն: Հավաստագրում  գումար է մնացել, սպասում ենք, որ այդ գումարը բանկը տրամադրի, այսինքն՝ մենք պատվիրելու ենք մեզ անհրաժեշտ նյութերը, բանկը կփոխանցի ու կվերանորոգենք»:      

Հովտամեջում գրեթե բոլորը ջերմոցներ ունեն․ ամբողջ տարին գյուղում  բանջերեղեն ու ծաղիկներ են մշակում: Այդ հողամասում էլ պատրաստի ջերմոց կա, բայց դեռ ծածկված չէ: Որոշել են խնդիրները հերթով  լուծելով առաջ գնալ։