RISE 2026․ հարթակ, որտեղ ներկայացված են նոր գաղափարներ, տեխնոլոգիական լուծումներ և պատրաստի արտադրանք (ֆոտոշարք)
Հայաստանում ստեղծված ռազմական և բարձր տեխնոլոգիական լուծումները հայտնվել են մեկ հարթակում։ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում անցկացվող RISE Powered by Silicon Mountains 2026 ցուցահանդեսն ու ֆորումը համախմբել է ռազմարդյունաբերության, ճարտարագիտության և կիբեռանվտանգության ոլորտների ներկայացուցիչներին՝ ներկայացնելու վերջի ն տարիներին ստեղծված հայկական մշակումներն ու տեխնոլոգիական հնարավորությունները։
Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում նոր տեխնոլոգիական լուծումների արդյունքում արտադրված, այդ թվում՝ պաշտպանական նշանակության, սարքավորումներ և ռազմարդյունաբերական արտադրանք, որոնք ներկայացնում են ոլորտի վերջին տարիների զարգացումները։
«Մենք ցանկանում ենք, որ այցելուները ոչ միայն լսեն հայկական մշակումների մասին, այլև տեսնեն ու շոշափեն այն առաջընթացը, որն այսօր կա Հայաստանում»,- իր խոսքում նշում է ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Այս երկու օրերի ընթացքում կիրականացվի նաև գործարարների Ֆորում, որի հիմնական թեմաներն են՝ ռազմարդյունաբերությունը, ճարտարագիտությունն ու կիբեռանվտանգությունը։ Ուղղությունները պատահական չեն ընտրված. դրանք այսօր առավել հաճախ են հիշատակվում Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական զարգացման համատեքստում։
Հունիսի 3-ին և 4-ին կայանալիք քննարկումների ընթացքում մասնակիցները կանդրադառնան ոչ միայն ոլորտում առկա ձեռքբերումներին, այլև այն մարտահրավերներին, որոնք շարունակում են խոչընդոտել ոլորտի լիարժեք զարգացմանը՝ սկսած մասնագիտական կադրերից մինչև արտադրական կարողությունների ընդլայնում։
Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ռազմարդյունաբերական բաղադրիչը։ Վերջին տարիներին Հայաստանում հաճախ են խոսում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության մասին, իսկ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս տեսնել այդ աշխատանքի կոնկրետ արդյունքները։
Ցուցահանդեսում ներկայացված են հայրենական ընկերությունների մշակումները, որոնք վկայում են, որ ոլորտում ձևավորվում են ոչ միայն գաղափարներ, այլև պատրաստի արտադրանք և տեխնոլոգիական լուծումներ։ «Սա ոչ միայն ցուցահանդես է, այլ նաև միջավայր, որը պետք է ոգեշնչի նոր սերնդին՝ ընտրել ճարտարագիտությունը որպես մասնագիտություն, և ապագայում նպաստի Հայաստանի տեխնոլոգիական ու արդյունաբերական ներուժի ամրապնդմանը»,- Իր ելույթի խոսքում ընդգծում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Միջոցառումը միաժամանակ հարթակ է՝ ցույց տալու, որ տեխնոլոգիական զարգացումը միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով չի սահմանափակվում։ Այն ներառում է ինժեներական միտք, արտադրություն, գիտահետազոտական աշխատանք և անվտանգության համակարգեր, որոնք միասին ձևավորում են երկրի տեխնոլոգիական ներուժը։
Կազմակերպիչների համոզմամբ՝ RISE Powered by Silicon Mountains 2026-ը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ հայկական տեխնոլոգիական ընկերությունները ոչ միայն կներկայացնեն իրենց արտադրանքը, այլև նոր գործընկերություններ կձևավորեն՝ նպաստելով ոլորտի հետագա զարգացմանն ու միջազգային ճանաչմանը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան