Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
«Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում կատարված վերջին բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանց նպատակն ընտրական գործընթացների թափանցիկության, վստահելիության և արդյունավետության բարձրացման ապահովումն է։
Գործընկերների խնդրանքով Աննա Կարապետյանը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը և հանրաքվեին վերաբերող մանրամասները:
Հանդիպման ժամանակ գործընկերները հետաքրքրվել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքով, ընտրություններին վերաբերելի մարտահրավերներով և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերով։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն