Թրամփը Կոլումբիայի նախագահական ընտրություններում աջակցություն է հայտնել Աբելարդո դե լա Էսպրիելային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է փաստաբան և իր կողմնակից Աբելարդո դե լա Էսպրիելային Կոլումբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում տարած հաղթանակի կապակցությամբ և հայտարարել, որ նրա թեկնածությանը կաջակցի երկրորդ փուլում։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Շնորհավորում եմ Կոլումբիայի նախագահի թեկնածու՝ «Էլ Տիգրե» (Վագր) Աբելարդո դե լա Էսպրիելային՝ խելացի, ուժեղ և վճռական առաջնորդին, Կոլումբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ... Հաշվի առնելով նրա հսկայական ձեռքբերումները կյանքում և անձամբ ինձ ցուցաբերած նրա քաղաքական աջակցությունը, ես մեծ պատիվ եմ համարում Աբելարդոյին իմ լիակատար ու անվերապահ աջակցությունը ցուցաբերելը», - գրել է Թրամփը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը լա Էսպրիելայի մրցակցին՝ Կոլումբիայի գործող նախագահի կողմնակից, սենատոր Իվան Սեպեդային անվանել է «արմատական ձախ մարքսիստ»՝ ընդգծելով նախագահական ընտրությունների առաջիկա երկրորդ փուլի արդյունքների չափազանց կարևոր նշանակությունը երկրի և ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների համար։
Ձայների նախնական հաշվարկի արդյունքներով՝ դե լա Էսպրիելան առաջին փուլում ստացել է ձայների շուրջ 44%-ը, իսկ Սեպեդան՝ 41%-ը։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 21-ին։

















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
Իրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է