Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ: 8-րդ խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը, ով ունի 7 միավոր:
Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ։ Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը ունեն 5.5 միավոր և կիսում են 13-րդ հորիզոնականը:
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակը և Աննա Խաչատրյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 5 միավոր: Կիտի Նադանյանը ունի 4.5 միավոր, իսկ Անի Ավետիսյանը՝ 4 միավոր:
9-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 3-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
Իրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է