Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. Փաշինյան Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնար Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ ՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը Նոր սահմանադրության տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծ Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը Հերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգում Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում Նրանք վերջակետ չեն դնում, երբ դրա հնարավորությունը կա. Ժոզե Մոուրինյու Առաջիկա օրերին մայրցամաքի մի շարք շրջաններում ինտենսիվ շոգը կպահպանվի

Երբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. ՓաշինյանԶելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնարՀայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստըՆոր սահմանադրության տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծՎթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժածՈւսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարարՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՀերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգումՎարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարումՆրանք վերջակետ չեն դնում, երբ դրա հնարավորությունը կա. Ժոզե ՄոուրինյուԱռաջիկա օրերին մայրցամաքի մի շարք շրջաններում ինտենսիվ շոգը կպահպանվիTour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք էԴրամատիկ և ծանր հանդիպումն ավարտվեց «Ռեալi» բարդ հաղթանակովԵվրամիությունը նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման համարԳյուղատնտեսության ոլորտում այս տարի աճ չունենք, պետք է զարգացնենք. վարչապետԽանջյան փողոցում գիշերային ժամերին կայանումը կարգելվիԲելառուսը կազատի 25 բանտարկյալի՝ «որպես բարի կամքի դրսևորում»«Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ (ֆոտոշարք)250 հազար եվրոյով վաճառքի է հանվել 1868-ին Եթովպիայից թալանված ԱվետարանըՌուսական արբանյակային տվյալները կարող էին օգտագործվել նաև տարածաշրջանում. CNNԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան (տեսանյութ) 16.09.2026Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակըԴարձիր Երևանի քաղաքապետի օգնականԱՄՆ զինված ուժերի սպառազինության պակասը կարող է մտահոգել Ուկրաինային և ԹայվանինԲնությունը՝ բացահայտելու, ուսումնասիրելու և պահպանելու համարԻրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրըՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերըՄոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել էԱյո՛, խոսել եմ Հաջիևի հետ․ Ալեն ՍիմոնյանՀայտնաբերված խախտումների հիմքով 5 հայց է ներկայացվել իրավասու դատարանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՍերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց Նոայի կազմըՀայաստանի Գավաթ․ հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերըՀայտնաբերվել է թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողը․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար (տեսանյութ)Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկմանԹույլ չեմ տա, որ այս դահլիճում որևէ մեկը ժողովրդին վիրավորի․ ՌուբինյանԵվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ ասոցացված անդամԴոնալդ Թրամփը կարող է մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգառեսուրսներ գնող երկրների նկատմամբ«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերըԲելառուսն ու ԱՄՆ-ը միջանկյալ համաձայնություն են ձեռք բերելԱրեգակնային լույսի ազդեցությամբ սկսվող քիմիական ռեակցիաները հանգեցնում են օզոնի արագ քայքայմանըՄբապեն շարունակում է արդյունավետ ելույթները Իսպանիայի Լա լիգայում«Լիվերպուլն» ու «Արսենալը» գոլառատ խաղերում հաղթանակներ տոնեցինՊատերազմն այլևս չի կարող ավարտվել երկու կողմերի հաղթանակովԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը չպետք է ենթարկվի Իսրայելի դիրքորոշմանը. ՎենսTRIPP համաձայնագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչվելՌուսաստանը վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում
Մշակույթ

Տավուշի ոգին փոխանցվեց գինեգործական Concours Mondial de Bruxelles մրցույթի հյուրերին

Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Concours Mondial de Bruxelles 2026 միջազգային հեղինակավոր մրցույթի պաշտոնական մեկնարկից հետո Team ընկերությունների խմբի Northern Terroir ընկերությունը Grand Hotel Yerevan-ում կազմակերպել է մասնավոր դեգուստացիոն երեկո: Միջոցառմանը հյուրընկալվել են մրցույթի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային սոմելյեներ, գինեգործության ոլորտի լրագրողներ և ներկայացուցիչներ, հյուրընկալության ոլորտի մասնագետներ և տուրօպերատորներ:

Մոտ 130 հյուրի համախմբած միջոցառման նպատակն էր միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացնել Հայաստանի հյուսիսային գինեգործական կարևոր տարածաշրջաններից մեկի՝ Տավուշի բնաշխարհը, գաստրոնոմիական մշակույթն ու հայկական տեղական խաղողի տեսակները՝ միաժամանակ ընդգծելով Հայաստանի աճող դերը համաշխարհային գինեգործության քարտեզում։

«Wild Luxury» ոճով կազմակերպված երեկոն ձևավորվել էր որպես հյուսիսային Հայաստանի բազմաշերտ ներկայացում՝ գինու, համերի, բույրերի և պատմությունների միջոցով։ Հյուրերը մասնակցել են դեգուստացիոն փորձառության, որի առանցքում Northern Terroir-ի գինիների հիմքը կազմող հայկական տեղական Լալվարի և Բանանց խաղողի տեսակներն էին։

«CMB 2026-ի շրջանակում միջազգային գինեգործական մասնագետների հյուրընկալումը կարևոր էր ոչ միայն Northern Terroir-ի, այլև հայկական գինեգործության համար: Մենք ցանկանում էինք, որ հյուրերը Տավուշը բացահայտեն ոչ միայն գինու, այլև տարածաշրջանի խոհարարական մշակույթի, մթնոլորտի և մարդկանց միջոցով»,-նշում է Northern Terroir-ի գլխավոր տնօրեն Զառա Մազմանյանը։

Դեգուստացիոն ներկայացումը վարել է Northern Terroir-ի բրենդային դեսպան Արամ Կիրակոսյանը, որը հյուրերին ներկայացրել է գինեգործարանը, գինու ստեղծման փիլիսոփայությունը և Տավուշի տերուարի առանձնահատկությունները։

Երեկոյի ընթացքում գինիները համադրվել են տարածաշրջանային բաղադրիչներով և տեղական խոհարարական ավանդույթներով ոգեշնչված ուտեստներով։ Գաստրոնոմիական կոնցեպտի հեղինակը եղել է Arm Food Lab-ի հիմնադիր, Ootelie Artisan Bakery և Caffeine Coffee Roasters նախագծերի համահիմնադիր Անի Հարությունյանը՝ գինու փորձագետ Ստեփան Հաջյանի հետ համագործակցությամբ։

«Տավուշի խոհանոցը խորապես կապված է սեզոնայնության, պահպանման մշակույթի և շրջակա բնությունից ստացվող բաղադրիչների հետ: Համադրությունները ստեղծվել էին այնպես, որ արտացոլեն տարածաշրջանի բնավորությունը և, միաժամանակ, բնականորեն լրացնեն գինիները»,-ասում է Անի Հարությունյանը։

Հյուրերին ներկայացվել են ZOÉ Sparkling-ը՝ վայրի գարնանային կանաչիներով և ավանդական հացահատիկներով պատրաստված թթխմորային խրթխրթան հացի հետ, TUS Classic-ը՝ վայրի սնկով գաթայի ժամանակակից մեկնաբանությամբ, և TUS Reserve-ը՝ Տավուշում աճեցված խոզի մսով։

Նման միջոցառումները նպաստում են երկրի աճող տեսանելիությանը ոչ միայն որպես գինեգործական տարածաշրջան, այլև որպես գինու տուրիզմի, գաստրոնոմիայի և հյուրընկալության նոր ուղղություն։

Northern Terroir-ի մասին

Northern Terroir-ը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով գինիների միջոցով փոխանցել Հայաստանի Տավուշի մարզի ինքնատիպ բնույթն ու առանձնահատկությունները։ Ընդգրկելով Տավուշի հյուսիսային տերուարի բացառիկ հնարավորությունները՝ Հաղթանակ գյուղում գտնվող խաղողի այգիները մշակվում են մեծ ուշադրությամբ՝ բացահայտելու տարածաշրջանի բնական ներուժը։ Ծովի մակարդակից միջինում 450 մետր բարձրության վրա գտնվող այգիները տեղակայված են մայրցամաքային կլիմայում՝ տաք ամառներով և մեղմ ձմեռներով։

Մասնագետների պրոֆեսիոնալիզմը, համակարգված մոտեցումը, նվիրվածությունն ու թիմին պատկանելու ուժեղ զգացողությունը նպաստում են Northern Terroir-ի հաջողությանը և լայն ճանաչմանը։

armenpress