Կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան
Գործադիրը սահմանել է Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորման և վարման կարգը։ Ըստ հիմնավորման՝ ներկայում գոյություն չունի լաբորատոր ախտորոշիչ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռեեստր, որը կպարունակի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված և համապարփակ տեղեկատվություն՝ հասանելի շահագրգիռ կողմերին:
Ռեեստրի ձևավորումն անհրաժեշտ է՝ կազմակերպությունների տեղակայման, գործունեության տեսակների, լիցենզիայի մեջ ներառված այլ տվյալների, ինչպես նաև կարողությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հարթակ ունենալու համար, արտակարգ իրավիճակներում Կազմակերպությունների պոտենցիալ հնարավորությունները գնահատելու և արագ արձագանքում կազմակերպելու համար, բարելավելու կազմակերպությունների համագործակցությունը, տեղեկատվության ապահովումն ու փոխանակումը։ Արդյունքում՝ կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա