Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. Լավրով ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը «Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ) Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ) Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործի COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր Սարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար Թող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ Մաթևոսյան Կոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ին

Մոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. ԼավրովՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը«Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ)Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ)Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործիCOP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումըՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատորՍարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարԹող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ ՄաթևոսյանԿոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ինՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու ԳուտերեշՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՈր մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ)Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անումԴրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիՏնտեսվարողներին հոկտեմբերին ևս արտահանման աջակցություն կտրամադրվիԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջՌուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. ԼավրովՉի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)Համարանիշերի ցանկում կներառվի XYZ թվերի համադրությամբ նոր ձևաչափԳոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակՀայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն. Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման մասինԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ (տեսանյութ)Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԵս սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ ԲաղաՄոլդովական փողոցում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԸնտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանըՍիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդունՀրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհըCOP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. ՓաշինյանԴեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Մշակույթ

Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։ Մայիսի 18-ն առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոնների։

Հայաստանի թանգարանները ոչ միայն պահպանում ու ներկայացնում են մեր բազմադարյա ժառանգությունը, այլև ձևավորվում են որպես ժամանակակից մշակութային հարթակներ, որտեղ համադրվում են կրթությունը, գիտությունը, նորարարությունն ու հանրային երկխոսությունը։ Դրանք բաց ու ստեղծարար միջավայրեր են, որոնք նպաստում են հասարակության մշակութային զարգացմանը, հանրային կրթությանն ու արժեքային համակարգի ձևավորմանը։

Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմապիսի մարտահրավերների առաջ, առավել քան երբևէ կարևորվում է մշակույթի միավորող առաքելությունը։ Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրը՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը», խորապես արտահայտում է թանգարանների ժամանակակից նշանակությունը։ Թանգարանները դառնում են փոխըմբռնման, մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ՝ միավորելով տարբեր ժողովուրդների, մշակույթների և սերունդների։

Թանգարաններն այսօր ոչ միայն ցուցադրության վայրեր են, այլև հանրային ակտիվ ներգրավվածության, կրթական ծրագրերի, գիտահետազոտական աշխատանքի և ստեղծագործ համագործակցության կենտրոններ, որոնք նպաստում են հասարակության համախմբմանը և մշակութային բազմազանության արժևորմանը։ Թանգարանային միջավայրում ձևավորվում է պատմության հանդեպ պատասխանատվության, մշակույթի նկատմամբ հարգանքի և ազգային ինքնության պահպանման գիտակցություն։

ՀՀ Կառավարությունը շարունակաբար իրականացնում է թանգարանային ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումներ՝ խրախուսելով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, թանգարանների մատչելիության բարձրացումը, թվայնացման գործընթացները և կրթամշակութային նոր ծրագրերի իրականացումը։ Շարունակաբար գործուն քայլեր են իրականացվում թանգարանների միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ, ինչի վառ ապացույցն են աշխարհի տարբեր թանգարանների հետ փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպումը, մեր թանգարանների հավաքածուների համալրմանն ուղղված նոր ցուցանմուշների ձեռքբերումը: Սրանք գործեր են, որոնց հանրությունն ականատես է լինում պարբերաբար: Մեր նպատակը մարդակենտրոն, բաց և ժամանակակից թանգարանային համակարգի ձևավորումն է, որտեղ յուրաքանչյուր թանգարան կկարողանա լիարժեք իրականացնել իր առաքելությունը՝ ծառայելով հանրությանը և մշակութային առաջընթացին։

Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, ձեր նվիրված աշխատանքը, մասնագիտական պատասխանատվությունն ու մշակույթի հանդեպ նվիրումը անգնահատելի ներդրում են մեր ժառանգության պահպանման և հանրայնացման գործում։ Ձեր շնորհիվ թանգարանները շարունակում են ապրել, զարգանալ և դառնալ գիտելիքի, հիշողության ու մշակութային ինքնության կարևոր օջախներ։ Կարևորելով թանգարաններում պատշաճ աշխատանքային պայմանները, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգը՝ արդեն իսկ ներդրվում է թանգարանային ոլորտի աշխատակիցների ատեստավորման համակարգը, որով հնարավորություն է ընձեռվում էապես բարձրացնել վարձատրությունը՝ թարմացնելով մասնագիտական գիտելիքները: Հուսով եմ, որ բոլորդ էլ կդառնաք այս համակարգի շահառուները՝ նոր, ավելի բարեկեցիկ պայմաններում շարունակելով աշխատել՝ ի նպաստ մեր մշակույթի պահպանման և զարգացման։