Միացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ում
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մի քանի շաբաթ տևած լարվածությունից հետո, որն առաջացել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մասին նրա քննադատական հայտարարություններից հետո, մայիսի 15-ին զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում պատերազմը և ՆԱՏՕ-ին վերաբերող հարցերը: «Մենք միասնական ենք»,- գրել է Ֆրիդրիխ Մերցը՝ ներկայացնելով իրենց ընդհանուր դիրքորոշումը. Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, Հորմուզի նեղուցը պետք է բացվի, Թեհրանը չպետք է միջուկային զենք ունենա:
Ապրիլի վերջին Գերմանիայի կանցլերը մեղադրել է ԱՄՆ-ին «հստակ ռազմավարություն» չունենալու համար և հայտարարել, որ ամերիկյան կողմը Թեհրանի հետ բանակցություններում «նվաստացնում է մի ամբողջ ազգի»։ Թրամփը կտրուկ արձագանքել է այդ դիտողություններին՝ պնդելով, որ Մերցը «չգիտի, թե ինչի մասին է խոսում», նաև ակնարկել էր, որ չի զգում բավարար աջակցություն Գերմանիայից և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներից։ Մայիսի սկզբին Դոնալդ Թրամփը հայտարարել է Գերմանիայից մի քանի հազար ամերիկյան զինվորականի դուրսբերման մասին։
Բեռլինում հեռախոսազրույցը դրական է ընկալվել՝ որպես ապացույց այն բանի, որ ամերիկյան կողմը մտադիր չէ վերջին տարաձայնությունները լիակատար խզման հասցնել և շահագրգռված է կառուցողական համագործակցությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև «Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման հարցը» և հունիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Մերցը մանրամասներ չի հայտնել, միայն շեշտել է. «Միացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ում»։


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
Իրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է