Սահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ Թագավորություն
2026 թվականի մայիսի 11-12ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ Թագավորություն: Այդ մասին հայտնում են ՍԴ-ից:
Լոնդոնում ընթացող աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությունը մայիսի 11-ին այցելել է Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան, որտեղ հանդիպում է ունեցել ՄԹ Գերագույն դատարանի նախագահ Լորդ Ռիդի և ՄԹ Գերագույն դատարանի փոխնախագահ Լորդ Սեյլսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական իշխանության անկախության ապահովման, դատական առաջնորդության, ինչպես նաև հանրային վստահության պահպանման հիմնարար հարցերը։
Կողմերը կարևորել են սահմանադրական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության շարունակական զարգացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և Լորդ Ռիդը հուշանվերներ են փոխանակել: Արման Դիլանյանը գրառում է կատարել ՄԹ Գերագույն դատարանի այցելուների հուշամատյանում:
ՄԹ Գերագույն դատարանում տեղի են ունեցել նաև մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ՝ նվիրված դատական անկախության, դատարանների կառավարման և հանրային հաղորդակցության հարցերին։ Պատվիրակությունը շրջայց է կատարել Միացյալ Թագավորության Գերագույն դատարանում, ծանոթացել դատարանի գործունեության առանձնահատկություններին, կառուցվածքին և իրավասությանը։ Այնուհետև կայացել է մասնագիտական քննարկում դատարանի հաղորդակցության և արտաքին կապերի ղեկավարության հետ։ Քննարկվել են դատական իշխանության հաղորդակցման ժամանակակից գործիքները, լրատվամիջոցների հետ աշխատանքի մեխանիզմները, թվային հաղորդակցության ռազմավարությունները, ինչպես նաև հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպումներին մասնակցել են ՀՀ ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանը, Հովակիմ Հովակիմյանը, Արտակ Զեյնալյանը, ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչներ: Հանդիպումներին մասնակցել են նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, Միացյալ Թագավորության արդարադատության նախարարության պաշտոնյաներ: Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում սահմանադրական արդարադատության զարգացմանը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակում։


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
Իրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է