Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Տեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. Լավրով ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը «Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ) Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ) Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործի COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր Սարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին

Իրանի նախագահը ժամանել է ՀայաստանՏեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին. ԼավրովՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվիրակությունը«Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով (տեսանյութ)Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ)Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործիCOP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումըՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատորՍարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարԹող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ ՄաթևոսյանԿոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ինՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու ԳուտերեշՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՈր մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ)Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անումԴրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիՏնտեսվարողներին հոկտեմբերին ևս արտահանման աջակցություն կտրամադրվիԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջՌուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. ԼավրովՉի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)Համարանիշերի ցանկում կներառվի XYZ թվերի համադրությամբ նոր ձևաչափԳոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակՀայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն. Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման մասինԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ (տեսանյութ)Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԵս սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ ԲաղաՄոլդովական փողոցում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԸնտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանըՍիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդուն
Մշակույթ

Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը

Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, փոխանցում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
 
Հոգեհանգստի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով։
 
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ևս հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Նիկոլայ Ծատուրյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում անգնահատելի է։ Տարիներ շարունակ կրթելով  դերասանների և ռեժիսորների սերունդներ՝ նա ոչ միայն փոխանցում էր մասնագիտական գաղտնիքներ ու հմտություններ, այլև սովորեցնում էր թատրոնը սիրել անմնացորդ և լինել ազատ ստեղծագործական որոնումներում։ Նրա բեմադրությունները, որոնք աչքի էին ընկնում ինքնատիպ ձեռագրով, սիրվում ու գնահատվում էին հանդիսատեսի կողմից։ 
 
Վարպետի հիշատակը վառ կմնա իր գործընկերների, բազմաթիվ ուսանողների և  հարուստ ստեղծագործական ժառանգության միջոցով»։
 
Ծատուրյանը ծնվել է 1945 թ. հունվարի 8-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (ղեկ.՝ Վարդան Աճեմյան)։ Այնուհետև վարպետաց դասեր է ստացել Մոսկվայում՝ ուսանելով Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի և Գեորգի Դանելիայի մոտ։
 
Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ՝ հանդիսանալով նաև «Մենք են, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսորը։ Որպես ստաժոր՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել է նաև Յուլի Ռայզմանի ֆիլմում։
Շուրջ 20 տարի որպես ռեժիսոր աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ բեմադրելով շուրջ 25 ներկայացում, որոնց թվում՝ Վ.Դավթյանի «Ծիրանի ծառ», Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամերը», Ալ. Օստրովսկու «Կատաղի փողեր», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Մ. Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա», Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն։
 
Նիկոլայ Ծատուրյանը երկար տարիներ դասավանդել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։
 
Շուրջ 12 տարի՝ 1992-2004 թթ., ղեկավարել է Երևանի «Մետրո» թատրոնը՝ բեմադրելով Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ», Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ», Մ.Պանյոլի «Տոպազ», Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումները։
 
1973 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բեմադրություններ է իրականացրել նաև Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու-Յորքում։ 
 
Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ՝ բեմադրելով 22 ներկայացում։ Նկարահանվել է «Պատահար» և «Ընկեր Փանջունի» ֆիլմերում (ռեժ. Ա. Մանարյան)։
 
2004 թվականին նշանակվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2014 թվականից եղել է նույն թատրոնի գեղարվեստական խորհրդատուն։
 
Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է այնպիսի նշանավոր դերասանների հետ, ինչպիսիք են Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզ(Մհեր) Մկրտչյանը, Կարեն Ջանիբեկյանը։
 
Լավագույն բեմադրություններն են՝ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա», Ֆ. Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը», Ա. Քալանթարյանի «Բումերանգ», Կ. Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գ. Սունդուկյանի «Փուղի զորութինը», Վ. Կրասնագորովի «Սիրո Casting», Ս.Կոսյանի «Թռիչք», Ու․ Գիբսոնի «Հրաշագործը», Ա. Աղասարյանի «Երեք անունով մի աղջիկ»։