Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արգենտինացիների ավագը կմասնակցի առաջիկա ընկերական հանդիպումներին Երբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. Փաշինյան Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնար Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ ՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը Նոր սահմանադրության տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծ Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը Հերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգում Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում Նրանք վերջակետ չեն դնում, երբ դրա հնարավորությունը կա. Ժոզե Մոուրինյու

Արգենտինացիների ավագը կմասնակցի առաջիկա ընկերական հանդիպումներինԵրբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. ՓաշինյանԶելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնարՀայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստըՆոր սահմանադրության տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծՎթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժածՈւսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարարՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՀերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգումՎարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարումՆրանք վերջակետ չեն դնում, երբ դրա հնարավորությունը կա. Ժոզե ՄոուրինյուԱռաջիկա օրերին մայրցամաքի մի շարք շրջաններում ինտենսիվ շոգը կպահպանվիTour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք էԴրամատիկ և ծանր հանդիպումն ավարտվեց «Ռեալi» բարդ հաղթանակովԵվրամիությունը նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման համարԳյուղատնտեսության ոլորտում այս տարի աճ չունենք, պետք է զարգացնենք. վարչապետԽանջյան փողոցում գիշերային ժամերին կայանումը կարգելվիԲելառուսը կազատի 25 բանտարկյալի՝ «որպես բարի կամքի դրսևորում»«Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ (ֆոտոշարք)250 հազար եվրոյով վաճառքի է հանվել 1868-ին Եթովպիայից թալանված ԱվետարանըՌուսական արբանյակային տվյալները կարող էին օգտագործվել նաև տարածաշրջանում. CNNԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան (տեսանյութ) 16.09.2026Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակըԴարձիր Երևանի քաղաքապետի օգնականԱՄՆ զինված ուժերի սպառազինության պակասը կարող է մտահոգել Ուկրաինային և ԹայվանինԲնությունը՝ բացահայտելու, ուսումնասիրելու և պահպանելու համարԻրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրըՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերըՄոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել էԱյո՛, խոսել եմ Հաջիևի հետ․ Ալեն ՍիմոնյանՀայտնաբերված խախտումների հիմքով 5 հայց է ներկայացվել իրավասու դատարանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՍերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց Նոայի կազմըՀայաստանի Գավաթ․ հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերըՀայտնաբերվել է թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողը․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար (տեսանյութ)Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկմանԹույլ չեմ տա, որ այս դահլիճում որևէ մեկը ժողովրդին վիրավորի․ ՌուբինյանԵվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ ասոցացված անդամԴոնալդ Թրամփը կարող է մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգառեսուրսներ գնող երկրների նկատմամբ«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերըԲելառուսն ու ԱՄՆ-ը միջանկյալ համաձայնություն են ձեռք բերելԱրեգակնային լույսի ազդեցությամբ սկսվող քիմիական ռեակցիաները հանգեցնում են օզոնի արագ քայքայմանըՄբապեն շարունակում է արդյունավետ ելույթները Իսպանիայի Լա լիգայում«Լիվերպուլն» ու «Արսենալը» գոլառատ խաղերում հաղթանակներ տոնեցինՊատերազմն այլևս չի կարող ավարտվել երկու կողմերի հաղթանակովԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը չպետք է ենթարկվի Իսրայելի դիրքորոշմանը. ՎենսTRIPP համաձայնագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչվել
Գիտություն

Ծաղկաձորում մեկնարկել է Ուսանողական երրորդ հաքաթոնը

Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ուսանողական երրորդ հաքաթոնը, տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Մայիսի 12-15-ն անցկացվող միջոցառումը համախմբել է հայաստանյան բուհերի և կրթական կենտրոնների ավելի քան 100 ուսանողի։ Նպատակը երիտասարդների նորարարական ներուժի խթանումն է, թիմային աշխատանքի և տեխնոլոգիական խնդիրների լուծման հմտությունների զարգացումը, ինչպես նաև պետության, ուսանողների և տեխնոլոգիական համայնքի միջև համագործակցության հարթակի ձևավորումը։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել է նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության առանցքային նպատակներից է՝ Հայաստանը դիրքավորել որպես դիփ-թեք խաչմերուկ և տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն, նաև կարևորել նման նախաձեռնությունների դերն այդ ճանապարհին։ 

Մասնակիցներին ողջունել է նաև Ռուս-հայկական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը։ Նա նշել է, որ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող նման միջոցառումները կարևոր հարթակ են ուսանողների համար՝ իրենց գաղափարները ներկայացնելու, նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու, գործնական հմտությունները զարգացնելու տեսանկյունից։ 

Միջոցառմանը ներկա էին Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը, այլ պաշտոնատար անձինք։

Բացման արարողությունից հետո մասնակիցների համար «Ինչպե՞ս ներկայացնել ստարտափը և ինչպե՞ս ներկայանալ լսարանի առաջ» թեմայով վարպետության դաս է անցկացրել դասախոս Սերգեյ Թանթուշյանը։

Հաքաթոնին մասնակցելու հայտ էր ներկայացրել ՀՀ բուհերի և ուսումնական կենտրոնների 46 թիմ, որոնցից ընտրվել են լավագույն 26-ը։

Մասնակից թիմերը ներկայացնում են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ինչպես նաև Վանաձորի և Գորիսի պետական համալսարանները, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան ու «Միտ» կրթական կենտրոնը։

Հաքաթոնի ավարտին՝ լավագույն նախագծերը կարժանանան դրամական մրցանակների՝ 1-ին տեղը՝ 1.5 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 1 մլն դրամ, 3-րդ տեղը՝ 0.5 մլն դրամ։

Չորսօրյա միջոցառման ընթացքում թիմերը մենթորների աջակցությամբ կմշակեն և կներկայացնեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող նորարարական լուծումներ։ Թեմաները կընտրվեն Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված առաջնահերթ ուղղություններից՝ ներառելով արհեստական բանականությունը, տվյալագիտությունն ու մեքենայական ուսուցումը, ծրագրային ապահովման մշակումը, կենսաճարտարագիտությունն ու բժշկական տեխնոլոգիաները, առաջադեմ ճարտարագիտական և կայուն տեխնոլոգիական լուծումները։